ԿԸՀ-ն ու ոստիկանությունը «քնեցնում են» ընտրության օրվա հանցագործությունը
Հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը ընդդեմ «Հայաստան» դաշինքի հակաքարոզչական, ատելություն պարունակող թռուցիկներ տարածած երիտասարդի գործը ԿԸՀ-ն և ոստիկանությունը որքան հնարավոր է` ձգձգում են։
Ավելի վաղ Yerevan.Today-ը դիմել էր ոստիկանություն՝ պարզելու, թե ինչ ընթացք է ստացել գործը, սակայն ոստիկանությունը հղում անելով իր տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․1 հոդվածով նյութերն ուղարկվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, մեզ ուղղորդել էր ԿԸՀ։
Հարցում ուղարկեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ իմանալու՝ ի՞նչ փուլում է գործը, արդյո՞ք բացահայտվել են մյուս անձինք։ Մեր գրավոր հրացմանն ի պատասխան ԿԸՀ-ն հայտնում է, թե․ «Անհրաժեշտ են համարվել լրացուցիչ տեղեկություններ ստանալ ոստիկանությունից, ինչ կապակցությամբ ԿԸՀ-ն գրավոր դիմել է ոստիկանությանը»։
Այստեղ ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ մեր հետ զրույցում ոստիկանությունը չէր նշել, որ ԿԸՀ-ն իրենց է դիմել լրացուցիչ տեղեկություն ստանալու համար։ Ստացվում է՝ մեր՝ ԿԸՀ դիմելուց հետո է միայն գործը սկսել հետաքրքել նրանց կամ սկսել են զբաղվել այդ գործով։
Սա փաստում է, որ առկա է միտում այս գործը քնեցնելու։ Հետաքրքիր է՝ արդյոք մեր իրավապահները և ԿԸՀ-ն նույն կերպ կաշխատեի՞ն, եթե, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերաբերյալ նման թռուցիկներ տարածվեին։
Աղբյուրը՝ yerevan.today


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ