Հայաստանի կլիմաքսը
Սուկսեցիա (լատիներեն՝ succesio — ժառանգականություն, շարունակականություն) հասկացությունը շրջանառության մեջ է մտցրել ամերիկացի բուսաբան Ֆրեդերիկ Կլեմենտսը: Նախ, նա շրջանառության մեջ էր դրել ԷԿՈՏՈՆ հասկացությունը, ինչը նշանակում է որևէ համույթի կյանքի կտրուկ շրջադարձը (հիմնականում բուսական ու կլիմայական իմաստով): Այդ կտրուկ շրջարձի հետևանքով ԷԿՈՏՈՆ է տեղի ունենում և նոր միջավայր է ստեղծվում, որին պետք է բույսերն ու կենդանական աշխարհը համրարվի: Հենց այդ պրոցեսը կոչվում է ՍՈՒԿՍԵՑԻԱ:
Հասկանալի է, որ մեր մոլորակում պարբերաբար տեղի են ունենում երկրաշարժեր, ցունամիներ, ջրհեղեղներ, ավերիչ հրդեհներ և այլն, որի հետևանքով բուսական ու կենդանական աշխարհը նոր ստեղծված միջավայրի պատճառով պետք է նոր կյանքի ու հարաբերությունների ձևեր ստեղծվի, այսինքն, սուկսեցիայի հետևանքով վերափոխի ինքն իրեն:
Հիմա այդ տեսության մեզ հետաքրքրող մասին անդրադառնանք: Ահա, այդ էկոտոները Կլեմենտն անվանել է սուկսեցիոն շարք, որի ժամանակ ամեն մի էկոտոն նոր զարգացման պայմաններ է թելադրում: Երբ որևէ միջավայր չի փոփոխվում, այսինքն փոփոխության ու զարգացման պատճառ չի տեսնում, ապա այդ համույթը Կլեմենտսը բնութագրում է որպես ԿԼԻՄԱՔՍ:
Նույնը կարելի է տեսնել հասարակությունների կյանքում, բնական արհավիրքներին զուգահեռ հասարակությունների կյանքում տեղ ունեն նաև ավերիչ պատերազմներ, համաճարակներ և այլն: Անցած տարին մեզ համար Սուկսեցիա էր, որի պատճառը էկոտոն-պատերազմն էր: Նման Էկոտոնը պետք է մեզ համար լուրջ փոփոխությունների պատճառ հանդիսանար, պետք է փոխվեր ամեն ինչ՝ հարաբերությունները, սոցիալական ու քաղաքական ինստիտուտները, հանրային դիսկուրսը, մշակույթը, կրթությունը և այլն, որովհետև մենք նոր միջավայրում ենք հայտնվել, որը ենթադրում է կտրուկ վերափոխումներ ու նոր գիտակցություն: Հասկանալի է, որ ամեն ինչ չի կարող միանգամից փոփոխվել, բայց այդ պրոցեսի ընկալումները պետք է խորքային հետք թողներ մեր ամեն ինչի վրա: Այնինչ մարդիկ փորձում են ապրել այնպես, կարծես պատերազմ ու կորուստներ չեն եղել, ինչը հնարավոր չէ, փախուստ իրականությունից չի ստացվի՝ չի ստացվի խոսել «հին լեզվով», «հին հասկացություններով», «հին նարատիվով»:
Բավական է թերթել մամուլն ու քաղաքական գործիչների ելույթները, ակնհայտ է դառնում Հայաստանի Կլիմաքսի նշանները:


















































Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան
ՀՀ-ում արժեքային ճգնաժամ է և լուծումը կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է. Դանիելյան
ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շատանում են եւ նա փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը. քաղաքագետ
Ամեն ինչ նոր է սկսվում. Ստեփան Դանիելյան
Կա՞ արդյոք քաղաքացիական հասարակություն Հայաստանում. Ստեփան Դանիելյան. (տեսանյութ)
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին