Կութ գյուղում մոտ 4 ժամ ծանր զինատեսակներից կրակոցներ են հնչել. գյուղապետ
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում մոտ 4 ժամ ծանր զինատեսակներից կրակոցներ են հնչել։ Այս մասին NEWS.am-ի զրույցում ասաց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը։
«Զինատեսակները հստակ չեմ տարբերում, բայց ավտոմատի կրակոցներ չէին, ուրիշ զենքեր էին, ծանր զենքեր էին։ 21։30-ից մինչեւ 00։30 տեւեց կրակոցները։ Ինտենսիվ կրակոցներ էին»,- ասաց գյուղապետը։
Նա ասաց, որ հայկական կողմից պատասխան նույնպես եղել է. «Մութ էր, բայց տեսնում էինք, որ մերոնք էլ պատասխանում էին։ Բայց չեմ կարող ասել՝ օդ էին կրակում, թե դիրքից դիրք։ Ամեն դեպքում բոլոր դիրքերից էլ կրակոցներ հնչել են»։
Նշենք, որ մի քանի օր է՝ լարված իրավիճակ է նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան եւ 20-ի գիշերը, մինչեւ ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Մի քանի ժամ տեւած ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ