Ի՞նչ վիճակում է պրոֆեսոր Արմեն Չարչյանը կալանավայրում
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպե՞ս է պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը, հարմարվե՞լ է արդյոք քրեակատարողական հիմնարկի կենցաղին, հավատո՞ւմ է արդյոք արդարադատության վերականգմանը: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ պրոֆեսորի փաստաբան Էրիկ Ալեքսանյանից, ով նախ անդրադարձավ պրոֆեսորի առողջական վիճակին՝ մասնավորապես ընդգծելով.
-Պրոֆեսորը շարունակում է գտնվել «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Առողջական վիճակը նորմալ է, չեմ կարող ասել, որ շատ լավ է, բայց համենայնդեպս չի բողոքում:
- Ի՞նչ է ասում, ինչպե՞ս է տրամադրված:
- Պրոֆեսորը փոխանցում է, որ ինքը շատ ուժեղ է և հավատում է, որ արդարությունը վերականգնվելու է: Վստահ է, որ սա էլ կանցնի և, որ ինքը շուտով կգտնվի ազատության մեջ: Տրամադրությունը բարձր է, պարզապես հիվանդներին է շատ կարոտում, նրանց առողջական վիճակով է մտահոգ:
-Պարո՛ն Ալեքսանյան, առանձին խցո՞ւմ է պահվում պրոֆեսորը:
-Ո՛չ, բոլորի հետ հավասար պայմաններում գտնվում է ՔԿՀ-ում:
-Գո՞հ է պայմաններից:
-Որևէ գանգատ այս պահի դրությամբ պարոն Չարչյանը չունի:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին տեղի է ունենալու պրոֆեսորի գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում առաջնահերթությամբ քննվելու է նրա խափանման միջոցի հարցը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել
Անձը պետք է անպայման ընկնի կոմայի մեջ, որ հասկանան լուրջ խնդրի հետ գործ ունեն. Չարչյանի փաստաբան
Արմեն Չարչյանի վիճակը կայուն վատ է, նրա մոտ բացի թոքաբորբից այլ հիվանդություն է ախտորոշվել
Օրենքը չի պարտադրում բոլոր մեղադրյալներին կալանավորել
Կտրուկ վատթարացել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը