Կոմբինատի կանգնելուն մնացել է մեկ–երկու օր. 20 մլն եկամտից արդեն զրկվել է. Վահե Հակոբյան
Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատն անգամ արցախյան առաջին պատերազմի ժամանակ չէր կանգնել, երբ կողքերը ռումբ էր ընկնում, իսկ հիմա իշխանությունը կարողանում են անել ամեն ինչ, որ կոմբինատի աշխատանքը կանգնի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն՝ անդրադառնալով ԱԱԾ «Ալֆա» ջոկատի ներխուժմանը՝ կոմբինատ, փոխանցում է NEWS.am-ը:
«Կոմբինատի կանգնելուն մնացել է մեկ–երկու օր։ Ես չեմ կարող հիմա հստակ ասել, թե այս գործընթացներն ինչ բացասական հետեւանք ենք ունեցել կոմբինատի եւ պետության վրա, բայց 20 մլն–ից ավել եկամտից կոմբինատն արդեն զրկվել է։ Առանց որեւէ պատճառաբանության, կոմբինատին արգելում են արտահանել հանքանյութը, երը բերում է տուգանքների, ինչը նշանակում է, որ Հայաստան տարադրամ չի մտնի, իսկ դա էլ կազդի դոլարի կուրսի վրա»,– ասաց Հակոբյանը։
Վահե Հակոբյանն անդրադարձավ նաեւ այսօր ԱԺ–ում ընդունված մի օրինագծի, որն ըստ որոշ իշխանականների՝ հանքերն ազգայնացնելու վերաբերյալ է։ Ըստ Հակոբյանի՝ դա անհեթեթություն է։
«Դա անհեռատես, անխելք օրինագիծ է, հակասում է ներդրումային ընկերությունների իրավունքներին։ Անգամ, եթե պատկերացնենք, որ այդ օրինագիծը որպես օրենք կյանքի է կոչվելու, եւ փակվելու են հանքարդյունաբերույան բոլոր հիմնարկները, դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը քանդվելու է։ Բայց ես համոզմունք ունեմ, որ բանը դրան չի հասնի, որովհետեւ օտարերկրյա ներդրողները պաշտպանված են օրենքով, եւ առնվազն 5 տարի իրավունք չկա որեւէ հարկային օրենքի փոփոխություն»,–հավելեց նա։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...