Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Oդաչու չդարձավ, դուստր չունեցավ․ անավարտ ճակատագիր

Այսօր ավագ լեյտենանտ Ժորա Քթրյանի 25-ամյակն է՝ հերոսին հիշելու ևս մեկ առիթ։  «Մեր 4 քրոջ մինուճար ախպերն էր, մայրս մահացավ, նրա մահից հետո՝ 2018 թ-ից անցավ ծառայության։ Մայրս ի սկզբանե դեմ էր Ժորայի զինվորական դառնալուն, իսկ ինքը երազում էր օդաչու դառնալ։ Գյումրու Ֆոտոն վարժարանն ավարտելուց հետո գործերը տվեց ավիացիոն, բայց ընդամենը մեկ միավորի տարբերությամբ ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, մասնագիտությամբ հրետանու հաշվարկի հրամանատար էր, ճակատագիր էր․․․։  Միշտ ուրախ էր, ժպիտով, աշխույժ, բայց միշտ շտապում էր, անգամ հաց ուտելիս, սուրճ խմելիս․․․»,-եղբոր մասին մեկ ժպիտով, մեկ հուզմունքով, մեկ էլ անասելի ցավով է պատմում հերոսի քույրը՝ Անին։ «Պատերազմը, որ սկսվեց, տուն էր եկել։Մարտակերտում բնակարան էր վարձակալել, այնտեղ էր աշխատում ու ապրում։ Եկել էր գյուղ՝ այցելելու մամայի շիրիմին, մորս ծննդյան օրն էր սեպտեմբերի 28-ը, բայց սեպտեմբերի 27-ին արթնացավ զինվորների զանգից ու լսելով, որ պատերազմ է, պատրաստվեց ու գնաց Արցախ»։ 

Հերոսը հուղարկավորված է հարազատ գյուղում՝ Շիրակի մարզի Մայիսյան համայնքում։ Ժորան ընկել է հոկտեմբերի 29-ին, Մատաղիսում՝ կատաղի մարտերի ընթացքում։ Ընկերների համարձակությունը չի ներել լուրն ընտանիքին հասցնել։ «Պատերազմի ընթացքում օրեր են եղել՝ 4 քրոջ հետ էլ խոսել է, այդ օրը առավոտյան խոսեց, բարկացած էր, լսել էր Փաշինյանի ուղերձը՝ ցավոտ զիջումների ու մնացածի մասին, ասում էր՝ էստեղ թշնամին մեկ թիզ առաջ չի եկել, արյունով պահել ենք, ոչ մի թիզ չենք զիջելու։ Սպասեցինք, մինչև երեկո չզանգեց։ Երեկոյան համացանցից տեղեկացանք, որ զոհվել է։ Ընկերներից մեկը լուսանկարն էր հրապարակել ու․․․․, երկու օր հետո բերեցին»,- հուզմունքը խեղդելով՝ շարունակում է Ժորայի քույրը։ «Պատմում են՝ զոհվելու օրը թեժ մարտեր են ընթացել, զինվորներին ուղարկել է թաքստոց, 3 հոգով փորձել են թշնամու դեմն առնել, հրետանավոր էր, կրակ է արձակել, տեղեկացրել են, թե կրակը սխալ ուղղությամբ է գնացել, բարկացել է շատ։ Սնարյադը թիկունքից հարվածել է ու մահացու վիրավորել եղբորս։

Ժորայի սխրանքները շատ են։ Պատերազմի առաջին օրերին իր զինվորներին այրվածքներով դուրս էր բերել, տեղափոխել Երևան։ Թշնամին հենց առաջին օրն է ֆոսֆոր օգտագործել, բոլորի այրվածքները ծանր էին, զանգում էր հորս, խնդրում՝ գնա հիվանդանոց, տեսնի իր զինվորներին ու իրեն տեղեկություն հաղորդի»,-պատմում է Անին՝ ափսոսանքով շշնջում․ «Չհասրեց ընտանիք կազմել, սիրած աղջիկ էլ չուներ, դեռ հոգով չէր սիրել ոչ մեկի, ասում էր՝ երազում եմ դուստր ունենալ, մորս անունը դնել ։ Համակարգից էլ անընդհատ դուրս գալ էր ուզում, գիտեք՝ տեղը չէր գտնում։ Չէր համակերպվում, որ օդաչու չդարձավ»։ Քրոջ խոսքերով այսօր էլ եղբորը շարունակ հիշում եւ նրա շիրիմին են այցելում զորամասի հրամանատարներն ու կրտսեր ծառայակիցները, իսկ պատկան մարմիններից՝ ոչ մի ուշադրություն։ «Միայն այդ գումարայինն էր, որ եղավ, էն էլ հորս աչքին չի էլ երևում։ Պատերազմի օրերին տեղեկացանք, որ 2020 թվականի սեպտեմբեր ամսին իմ եղբայրը ստացել է կապիտանի կոչում, ավաղ, չհասցրեց վայելել իր ստանձնած նոր պաշտոնը ու այդպես էլ չկրեց կապիտանի ուսադիրները, անավարտ թողեց ամեն ինչ...» ։

Ժորա Սամվելի Քթրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով եւ «Արիության համար» մեդալով։