Գերինե՞ր, թե՞ պատգամավորների լրավճարների բարձրացում. իշխանության համար ո՞րն է առաջնայինը
Պատերազմի ավարտից ավելի քան ինն ամիս է անցել, սակայն մեր երկրում հետպատերազմյան խնդիրներն այդպես էլ չեն լուծվում, ավելին՝ դրանք օրեցօր ավելանում են: Այս ինն ամիսների ընթացքում ՀՀ կառավարությունն այդպես էլ չի կարողանում լուծել մարդկանց սոցիալական հարցերը, մինչ օրս մարդիկ դեռ կացության ու կարգավիճակի խնդիրներ ունեն: Կառավարությունը չի կարողանում կարգավորել ամենակարևորը՝ գերիների, վիրավոր զինվորների, նրանց ընտանիքների աջակցության հարցերը: Այս հարցերը ոչ միայն կարգավորել չի կարողանում, այլև նույնիսկ չի էլ անդրադառնում դրանց: Պատերազմից հետո էլ մենք նոր զոհեր, գերիներ ու տարածքային կորուստներ ունենք, և սա դեռ չի ամբողջացնում հետպատերազմյան շրջանում մեր ունեցած պատկերը: Հայաստանը սկսել է բավականին ազատ երկիր լինել թշնամու համար, ցանկացած պահի ադրբեջանցիները կարող են մտնել մեր երկրի տարածք և ոչ մի հետևանք չկրել, որովհետև մեր իշխանությունները պարզապես որոշել են անտեսել խնդիրները։ Գերիներին հանրությունը պահանջի Ադրբեջանից, ինչպես ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն էր ասում, մեր երկրից թշնամուն վտարել պահանջենք Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, ոռոգման ջուր Աստծուց ուզենք։
Երբ կառավարության անդամների մոտ բարձրաձայնվում են խնդիրները, որ ունենք գերի, որ ոռոգման ջուր չկա, որ հանրությունը դժգոհ է, գերատեսչության ղեկավարները հորդորում են պոզիտիվ լինել և չմանիպուլացնել:
Մեկ խոսքով, մեր երկրում կառավարությունն ու օրենսդիրը ընդհատակ է անցնում, երբ խնդիրների լուծման պահանջ ես դնում։ Բայց նրանք ամենայն մանրամասնությամբ օրեր կարող են տրամադրել հանրության համար բոլորովին ոչ կարևոր, սեփական գրպանի մեծացմանը վերաբերող նախագծերի վրա։
Մենք ունենք հարյուրավոր գերիներ Ադրբեջանում, ԱԺ-ն մեկ անգամ նիստ չի արել լուծում գտնելու համար, ԱԺ-ն բացի ձևական հայտարարությունից, նիստ չի արել ՀՀ ներխուժած թշնամուն երկրից վտարելու համար, բայց, օրինակ, ժամանակ է հատկացնում կինեմատոգրաֆիայի, պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու համար։ Մեկ նախագիծ խորհրդարան չի մտել վիրավոր զինվորների, նրանց ընտանիքների աջակցության, գերիների հարազատների աջակցության մասով: Այս խնդիրենրը բարձրաձայնում են միայն առանձին, այն էլ՝ ընդդիմադիր կամ անկախ պատգամավորները:
Երեկ՝ հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ սահմանային միջադեպի հետևանքով հայկական կողմն ունեցել է մեկ զոհ։ Այսօր առավոտյան ԱԺ-ն նիստ հրավիրեց, հարգեց զինվորի հիշատակն ու անցավ «առավել կարևոր» խնդրի՝ պատգամավորներին հատկացվելիք լրավճարների չափը 50 հազարի փոխարեն 250 հազար դրամ սահմանելուն։
Ամենակարևոր հարցը այս խորհրդարանի, այս իշխանության համար դա է՝ սեփական գրպանը, սեփական շահը։ Հանրությանը հերիք են միայն «սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ» արտահայտությունը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...