Տպավորություն էր, որ իրավապահները պիտի գնային Սև լիճ, որովհետև այնտեղ են թշնամիները, բայց պատահմամբ հայտնվել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
Երեկ բոլորդ տեսաք՝ ինչպես են ոստիկանները, ԱԱԾ աշխատակիցները զինված, դիմակներով ներխուժում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ նրանք ի սկզբանե պետք է գնային Սև լիճ, որովհետև այնտեղ են մեր թշնամիները, բայց ճանապարհը խառնել և պատահմամբ հայտնվել էին ԶՊՄԿ-ում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ԶՊՄԿ-ում տեղի ունեցած խուզարկություններին։
«Մարդկանց պարզապես տեռորի են ենթարկում ու ինչ-որ ցուցմունքներ են կորզում, ինչը, իհարկե, անհասկանալի է։ Մարդիկ այս պահին այնտեղ ահուսարսափով են գտնվում։ Պետության կողմից նման քայլը կարելի է որակել որպես հակապետական, որովհետև նման քայլից հետո ո՞ր տնտեսվարողը, ո՞ր արտաքին ներդրողը կցանկանա ներդրումներ կատարել ՀՀ-ում»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ մտել են կոմբինատ և բերման են ենթարկել մարդկանց, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնել՝ օրինակ «Հայաստան» դաշինքին կամ մեկ այլ ընդդիմադիր ուժի սատարելով։
«Մարդիկ մտնում են աշխատատեղ ու տեսնում են, որ զինված կանգնած են դիմակավոր մարդիկ, ու չեն հասկանում՝ այս ամբողջ գործընթացն ինչի մասին է։ Սա պետության համար ճիշտ քայլ չէ։ Ամուլսարի պատմությունից հետո էլ, երբ թիվ մեկ հարկատուին նման ռեպրեսիաների են ենթարկում, ես չգիտեմ՝ ծանր պայմաններում հայտնված հետպատերազմական ՀՀ-ում որ ներդրողը կցանկանա ներդրում կատարել»,-ասաց Գրիգորյանը։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը