Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Արմեն Գրիգորյանի նշանակման հարցը քննարկվե՞լ է Պուտինի հետ. ո՞րն է լինելու ԱԳ նոր նախարարի դերը

Շուրջ մեկուկես ամիս թափուր մնացած ԱԳ նախարարի պաշտոնում առաջիկայում կնշանակվի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և մեկ այլ որոշմամբ նշանակվել է Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ Մինչ ՍԴ որոշումը և ՀՀ Կառավարության ձևավորումը Արմեն Գրիգորյանը կպաշտոնավարի՝ որպես ՀՀ ԱԳ փոխնախարար, որից հետո կնշանակվի նախարար:

Մամուլում մի շարք թեկնածուների անուններ էին շրջանառվում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնի համար, որոնցից մեկը բացահայտված գործակալ էր՝ հակառուսական անցյալով, մյուսը ցանկություն չուներ նման քաղաքական պատասխանատվության ներքո աշխատել, և այլն: Եվ, փաստորեն, Փաշինյանի փնտրտուքը կանգ առավ Արմեն Գրիգորյանի վրա:

Գրիգորյանը, մեղմ ասած, ՀՀ ԱԳ նախարարի ամենալավ թեկնածուն չէ, եթե չասենք՝ ամենաանհաջողն է՝ հաշվի առնելով իր ակնհայտ արևմտամետ և հակառուսական հայացքները, ինչպես նաև անարդյունավետ ԱԽ քարտուղարությունը:

Ինչպես հայտնի է, մինչ պաշտոնին նշանակվելը նախահեղափոխական Հայաստանում Արմեն Գրիգորյանն աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում՝ քաղաքացիական հասարակության գծով պատասխանատուի, ապա՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ ընտրական ծրագրերի համակարգողի պաշտոններում։

2013 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ։

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մասնակցել է հեղափոխական իրադարձություններին, եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ: Արմեն Գրիգորյանը կրկին մինչհեղափոխական Հայաստանում առավելապես իրեն դրսևորել է՝ որպես ակտիվիստ, քաղաքագետ և համացանցային հարթակում նախկինում բազմիցս քննադատական գրառումներով է հանդես եկել Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

Խնդիրն այստեղ, իհարկե, ոչ թե քննադատությունն է, այլ այն, որ երկար տարիներ ակտիվիստին բնորոշ բառապաշարով գրառումներ անող, ակնհայտ արտաքին քաղաքական նախապատվություններ ունեցող անձը նշանակվում է ԱԳ նախարար, բարձրաստիճան դիվանագետ, որոնք սովորաբար փայլում են իրենց զսպվածությամբ և դիվանագիտական էթիկետով:

Արմեն Գրիգորյանն անխուսափելիորեն ստիպված է աշխատել ՌԴ ԱԳ նախարարության և ռուս այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և, բնականաբար, որի և անցյալի դիրքորոշումները, գրառումները, ինչպես նաև ԱԽ քարտուղարի պաշտոնում բոլոր աղմկահարույց հարցազրույցներն ու քայլերը հայտնի են ռուսական կողմին, և դա լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Սակայն այս հարցը կարծես այնքան էլ չի մտահոգում ՀՀ իշխանություններին:

Արմեն Գրիգորյանի դեպքում, թերևս, կարևոր է նրա վերաբերմունքը Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ: Մի կողմից՝ հարկ է ընդունել, որ Արմեն Գրիգորյան պաշտոնյան ուղիղ սուր հակառուսական դրսևորումներ ըստ էության չի ունեցել և ամեն կերպ փորձել է լղոզել իր անցյալի դիրքորոշումները՝ նշելով, թե հայ-ռուսական հարաբերություններում խնդիր չի տեսնում: Սա երևի թե այն պատճառով, որ շարունակել է պաշտոնավարել, ինչը ենթադրում է աշխատանք ռուսական կողմի հետ:

Բայց Արմեն Գրիգորյանն իր հրապարակային քայլերով և հարցազրույցներով բավական համարձակ է դիրքավորված Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հանդեպ, նշելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ է նաև Ռուսաստանը, որով նախատեսվում էր գերիների վերադարձ, և այդ գործընթացը լիարժեք տեղի չի ունեցել, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ գնահատականի հարցով Գրիգորյանը հեռախոսազրույց նախաձեռնեց և մտահոգություն հայտնեց ՀԱՊԿ դիրքորոշման վերաբերյալ այն դեպքում, երբ անձամբ ինքն ավելի վաղ հարցին, թե ինչպե՞ս է հակառակորդին հաջողվել առանց դիմադրության 3,5 կմ առաջ գալ Սև լճի հատվածում, ծիծաղելի պատասխան էր տվել՝ ասելով, որ նոյեմբերի 9-ից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, և նաև ձմռան պատճառով չեն հասցրել ամբողջ սահմանը կահավորել։

Հարկ է հիշեցնել նաև մեծ աղմուկ բարձրացրած հարցազրույցը, որում Արմեն Գրիգորյանն ասել էր, թե պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում։

Սա ևս մեծ խնդիր չէր դիտարկվի, եթե չլիներ Արմեն Գրիգորյանի մղումը՝ ամեն կերպ խուսափել Թուրքիային անվանել թշնամի, և հանրությանը հատկապես մտահոգել էր այդ հանգամանքը: Եվ մի շարք փորձագիտական գնահատականների համաձայն՝ ԱԳ նախարարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի դերն է լինելու՝ թուլացնել հայ-ռուսական հարաբերությունները և փորձել «բացել» ու հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, որն այս տարածաշրջանում Արևմուտքի, այսպես կոչված, ներկայացուցիչը կարելի է համարել:

168.am-ի հետ զրույցում ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովն ասաց, որ նախ՝ Փաշինյանի մոսկովյան այցի ժամանակ չի քննարկվել Արմեն Գրիգորյանի նշանակումը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում:

«Ընդհանրապես չեմ հավատում նրան, որ Փաշինյանը Մոսկվայում քննարկում է ինչ-ինչ նշանակումներ: Մեր հարաբերությունների մակարդակն այդքան վստահելի չէ, որպեսզի նման հարցեր քննարկվեն: Գուցե Փաշինյանի թիմից ինչ–որ մեկին պետք է, ձեռնտու է կիսել սեփական պատասխանատվությունը Մոսկվայի հետ այդպիսի նշանակման համար, բայց վստահեցնում եմ, որ Մոսկվայում Արմեն Գրիգորյանին գիտեն ոչ նրանով, որ նա նախկին սորոսական է, ինչպես շատերը իշխող թիմում, այլ՝ որպես ԱԽ քարտուղար: Ես ծանոթ եմ նրա հետ անձամբ, նա եկել է Մոսկվա, հանդիպել է փորձագետների հետ, երբ նոր էր նշանակվել, հետո ես նրան տեսել եմ Ղարաբաղում։

Ես ունեմ սեփական տպավորությունը նրա մասին, բայց պետության համար կարևոր է, որ նա ծանոթ է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, և այստեղ ինձ թվում է, որ կա ակնհայտ երևանյան սխալ: Դա կարող է Երևանից թվալ, թե մեզ մոտ բոլորը միանման են, բոլորը Պուտինի ներքո են քայլում, բոլորը լսում են, և բոլոր գերատեսչությունները մեկ դեմք ունեն: Դա այդպես չէ:

ԱԽ-ն դա առանձին, ուժեղ կազմակերպություն է, այդ թվում՝ ուժեղ փորձագիտական մակարդակով: Ավանդաբար ԱԽ-ն ձևավորվում է հատուկ ծառայությունների աշխատակիցներով, որոնք թեմային տիրապետում են, բայց ոչ ԱԳՆ-ից, դիվանագետներ այնտեղ մշտապես քիչ են լինում: Սա կարևոր է, դիվանագետներ այնտեղ քիչ են: Իսկ ՀՀ ԱԳ նախարարը պետք է աշխատի ՌԴ ԱԳՆ-ի հետ, իհարկե, նրանք իր հետ կաշխատեն, բայց նա այդ աշխատանքը չգիտի: Այսքան բան»,- ասաց Կոլերովը:

Նրա կարծիքով՝ Գրիգորյանը նշանակվեց, քանի որ Փաշինյանի «պահուստային խաղացողների պաշարն» ավարտվել է:

«Փաշինյանն այլևս չունի բարձրաստիճան կադրային ռեզերվ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Գրիգորյանի օրոք հայ-թուրքական հարաբերություններին և ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին՝ Կոլերովն ասաց, որ այն, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է փոխել, պետք է ընդունել և ընդունել նաև այն, որ Հայաստանը պարտվել է նաև Թուրքիային:

«Իսկ Ռուսաստանին փոխել Թուրքիայով՝ Դուք պատկերացնո՞ւմ եք դրա արդյունքը: Եթե նույնիսկ մեկ վիլայեթ զբոսաշրջային այցով գա Հայաստան՝ դա խաղաղ իրանցիները չեն լինի, որոնք ներկայումս իրենց հերթերով շատերին վախեցրել են: Կգան թուրքական տուրիստներ ոչ փոքր քանակով: Եթե հարթել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է անկեղծ ասել, որ թուրքական տնտեսության հզորությունը՝ արտադրականը, ոչ միայն տեքստիլ, բենզին և այլն, օրինակ՝ վարունգը, այդ հզորությունն այնքան է, որ ողջ փոքր միջին բիզնեսը կվերանա»,- ասաց Կոլերովը:

Նրա խոսքով, միգուցե դրանում ինչ-որ դիտավորություն կա:

«Բայց ես հույս ունեմ, որ միամիտ մտքեր են, հույս ունեմ, որովհետև եթե լինի Թուրքիայի հետ բաց սահման, ապա ՀՀ տնտեսությունը կմահանա: Սա՝ որպես առաջին արդյունք: Որպես երկրորդ արդյունք՝ երբ բացվի սահմանը, հիանալի, գեղեցիկ թուրք ուսանողների և տուրիստների ներքո կգան այնքան հատուկ ծառայությունների աշխատակիցներ, որ մի ողջ ԱԱԾ-ն չի բավականացնի նրանց բռնելու համար»,- ասաց Կոլերովը՝ խորհուրդ տալով ուսումնասիրել աշխատություններ Ադրբեջանում, Վրաստանում Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի մասին:

«Իսկ Հայաստանի դեպքում դա նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչպիսի հզորությամբ կարող է տեղի ունենալ»,- ասաց Կոլերովը: