Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Այդ դատավարություններն ապօրինի են. դրանց արդյունքները չեն կարող ճանաչվել ո՛չ մեր կողմից, և ո՛չ էլ միջազգայնորեն. Սիրանուշ Սահակյան

«Պաշտոնապես ընդունվածների թվաքանակը 45-ն է, բայց չհաստատված և ապացույցներով հիմնավորվող դեպքերը, բնականաբար, ավելի շատ են. մենք մոտավորապես 140 դեպքի մասին ենք խոսում, որ մեզ հայտնի են, և ապացույցներով կարողանում ենք հիմնավորել»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների թվաքանակին՝ նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

Սիրանուշ Սահակյանը նաև տեղեկացրեց, որ Ֆեյսբուքում մեկ ամիս առաջ հայ զինծառայողների մասնակցությամբ հրապարակված տեսանյութերից հետո բազմաթիվ արձագանքներ են եղել ու նաև՝ գերիների նույնականացման դեպքեր են ի հայտ եկել:

«Ստուգվել է ներկայացված տեղեկությունը. մի մասը ֆիլտրվել է, մշակվել է, և արդյունքում ունենք նոր նույնականացված դեպքեր»,- հավելեց նա:

Հայ գերիների մասնակցությամբ Ադրբեջանում բեմականացվող դատավարություններին և այս դատավարությունում հայ գերիների պաշտպանությունը ստանձնելու հայ փաստաբանների պատրաստակամության մասին մեր հարցին ի պատասխան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչը շեշտեց՝ իրատեսական քայլ չէ, ապա մանրամասնեց.

«Օտարերկրյա փաստաբանները կարող են սահմանափակ դեպքերում ներգրավվել ներպետական ընթացակարգերում՝ այն էլ, եթե գործ ունենք օտարերկրյա իրավունքի մեկնաբանության կամ կիրառության հետ: Էթիկապես ևս ճիշտ չէ, որպեսզի ադրբեջանական օրենսդրությամբ ընթացող դատավարությունների մաս դառնան:

Այս առումով կարծեք թե կա նաև պաշտոնական պարզաբանում Ադրբեջանի կողմից, որով հայտնում են անհնարինության մասին. միջազգային պայմանագրի բացակայությունն ուղղակի բացառում է նման հնարավորության ընձեռումը հայ փաստաբաններին:

Ի սկզբանե այդ դատավարություններն ապօրինի են. դրանց արդյունքները չեն կարող ճանաչվել ո՛չ մեր կողմից, և ո՛չ էլ միջազգայնորեն, ուստի այդ դատավարություններին մաս դառնալն ընդամենը լեգիտիմացնելու է այդ գործընթացը, ինչն անթույլատրելի է: Բայց մենք գործընթացի հետ կապված այս պահին մեծ ռիսկեր չենք տեսնում, որովհետև, առնվազն, այն անձինք, որոնք մեր վստահորդներն են, ուղղակի պատրաստակամ չեն համագործակցել այդ նախաձեռնության շրջանակներում, և նրանք չեն լիազորի որևէ փաստաբանի մեկնել Ադրբեջան և գործունեություն իրականացնել իրենց անունից: Դրա համար, թերևս, տեսականորեն հնարավոր է՝ այս նախաձեռնությունը գոյություն ունենա, բայց գործնականում որևէ դրական արդյունք չի կարող տալ»:

Հարցին՝ արդյոք առաջիկայում ականատես կլինե՞նք գերիների նոր խմբի վերադարձի, իրավապաշտպանը պատասխանեց.

«Հստակ օրերի մասին չեմ կարող խոսել, բայց վստահորեն հայրենադարձության նոր դեպքեր լինելու են, և դրանք հիմնականում պայմանավորված են լինելու որոշակի պահանջների կատարմամբ, այսինքն՝ տարբեր պետությունների միջնորդությամբ, փոխադարձ ընդհանուր շահեր են փորձ արվում դուրս բերել, և ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հաստատված ռազմագերիները ընթացքում կհայրենադարձվեն»:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. Հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։