Շուշիում կազմակերպված դիվանագետների հավաքը միանշանակ փաստեց, որ Արցախի հակամարտության լուծումը բաց է մնացել
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է.
«Շուշիում կազմակերպված դիվանագետների հավաքը միանշանակ փաստեց, որ Արցախի հակամարտության լուծումը բաց է մնացել: Պաշտոնական Բաքուն այդ քայլով հերթական անգամ ցանկանում էր հայտարարել, որ Արցախի ժողովրդի դեմ հրահրած ագրեսիայի արդյունքում իրեն հաջողվել է լուծել արցախյան հիմնահարցը:
Ու կրկին Ադրբեջանը շառաչյուն ապտակ ստացավ հիմնահարցի խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Շուշի այցելած՝ Ադրբեջանում ներկայացված 46 երկրի շարքում բացակայում էին ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը: Այստև պետք է արձանագրել, որ վերջիններս լոկ համանախագահող երկրներ չեն, նրանք աշխարհի խոշորագույն երկրներից են և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական երեք անդամները»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը