Հակառակորդի՝ քո տարածք մտնելու դեպքում ցանկացած չկրակելու հրաման անօրինական է․ Վովա Վարդանով
Հակառակորդի՝ քո տարածք մտնելու դեպքում ցանկացած չկրակելու հրաման անօրինական է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Վովա Վարդանովը։
«Մեր սահմանը խախտած ցանկացածը պետք է հետ մղվի կամ ոչնչացվի։ Ռազմական աշխատանքը շատ օպերատիվ է, և չի կարելի ամբողջ պատասխանատվությունը թողնել վերադասի վրա։ Դու պետք է դա անես, և տեղյակ պահես վերադասիդ, որ դու քո պարտականությունները կատարել ես։ Այս պահին իրավիճակ է փոխվել՝ հակառակորդը մեր տարածքում է, մենք ունենք զինադադար և սահմանին կանգնած ռուս խաղաղապահներ, դու այս իրավիճակում քեզ տված դիրքը կարողանաս պահել։ Զորամասեր կան, որոնք ընկճված չեն, որովհետև ծեծել են թուրքին, զորամասեր էլ կան, որոնք ընկճված են»,- ասաց նա։
Վարդանովը հեռախոսով ցույց տվեց մի քանի բարձունքներ, որոնք, ինչպես ինքը նշեց, նոյեմբերի 16-ին ուղարկվել է Գլխավոր շտաբին, որպեսզի այդ բարձունքները զբաղեցվեն, հակառակ դեպքում դա կանի հակառակորդը․ «Հիմա հակառակորդը սրանց ¾-ը զբաղեցնում է։ Սա հաստատ ավելի կարևոր թեմա է, թե ինչու չեն զբաղեցվել այս կարևոր դիրքերը»։
Վովա Վարդանովի կարծիքով՝ հրադադարից հետո գերեվարվածների դեպքում մեղավորությունը հենց հանձնվողներինն է։
«Ես երբեք կողմ չեմ եղել, որ իրենց հալածեն, երբ որ իրենք վերադառնում են, որովհետև ստալինյան այն մոտեցումը, որ ամեն գերի դավաճան է, ծայրահեղական դրսևորում է։ Բայց ինչ-որ այսօր մեզ մոտ կատարվում է՝ մեծարումը գերու, նույնպես ծայրահեղականություն է։ Ճիշտ կլիներ, որ ընդհանրապես այդ մարդկանց անունները չօգտագործեին, դեմքերը ցույց չտային՝ հաշվի առնելով թուրքերի գազան լինելը։ Բացի այդ, մենք որքանով եք համոզված, որ դհոլ-զուռնայով ընդունվածները գաղտնի կերպով չեն աշխատում հակառակորդի հետ»,- հավելեց Վարդանովը։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը