ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել
«Հրապարակ» թերթը գրում է. «որ կառավարության ձեւավորման ամենաբարդ օղակն արտգործնախարարի պաշտոնի հարցն է։ Որոշ տեղեկություններով, իշխանություններին չի հաջողվում հարմար թեկնածու գտնել․ բանն այն է, որ այս պաշտոնի թեկնածուին պետք է համաձայնեցնեն Ռուսաստանի հետ, եւ սրանով էր պայմանավորված, որ չեղարկվեց Փաշինյանի նախնական որոշումը՝ Ռուբեն Ռուբինյանին ԱԳ նախարար նշանակելու վերաբերյալ։
Իշխանությունների տեղն այնքան նեղ է, որ անգամ քննարկում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին այս պաշտոնում նշանակելու հարցը, ՌԴ-ն դրան դեմ չէ, փոխարենը Փաշինյանն է երկմտում։ Այդ նշանակումից հետո ինչպե՞ս պետք է հանրության առջեւ արդարանա, թե ինչու էր պատերազմի պարտությունը դնում բանակի եւ Դավիթ Տոնոյանի վրա, նրան ազատում աշխատանքից։ Նիկոլ Փաշինյանն ավելի հակված է այդ պաշտոնում նշանակել Արարատ Միրզոյանին, բայց Միրզոյանը դեմ է։
Փոխարենը գրեթե որոշված է, որ ԱԳ փոխնախարարներից մեկը լինելու է նախկին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ով չընդգրկվեց ՔՊ ցուցակի անցողիկ տեղերում, քանի որ ուզում է գործադիրում աշխատել։ Իհարկե, նրա երազանքը ԿԳՄՍ նախարար դառնալն է, բայց Դումանյանը, Փաշինյանի որոշմամբ, մնալու է պաշտոնում, Մխիթարն ԱԳՆ-ում կհամակարգի սփյուռքը, սփյուռքի գրասենյակն էլ, ամենայն հավանականությամբ, կփակվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը