«Անընդհատ կրկնում է, որպեսզի ապացուցի, թե ինքն այդքան կա, բայց ինքն այդքան չկա». Շուռնուխի գյուղապետը՝ Արսեն Թորոսյանի մասին
Դատարանն այսօր քննում էր Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցի ընտրության հարցը. նրան ձերբակալել են ընտրություններին ընդառաջ սոցիալական աջակցություն բաժանելու և մարդկանց «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու կասկածանքով։
Գորիս համայնքապետ Առուշ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Սյունիքից մարդկանց ահաբեկում են, ասում են, որ իր դեմ ցուցմունք տան, հակառակ դեպքում՝ կձերբակալեն։
Ավելին՝ այս իշխանությունների ամբողջ նպատակը Սյունիքի համայնքապետերի ձերբակալությունն է, որոնք քննադատում են իշխանությունների վարած քաղաքականությունը։ 168.am-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն անդրադառնալով Լուսինե Ավետյանի ձերբակալությանը՝ նշեց, որ նա ճիշտ աշխատող համայնքապետերից մեկն է։
«Լուսինեն ճիշտ մարդ է, այդ ամենը հերյուրանք է»,-նշեց Հակոբ Արշակյանը՝ տեղեկացրելով, որ ի տարբերություն Որոտանի բնակիչների, շուռնուխեցիներին կամ իրեն չեն կանչել հարցաքննության։ Հիշեցնենք, որ հունիսի 20-ի գիշերը, երբ հայտնի դարձավ, որ ներկայիս իշխանությունները վերընտրվել են, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետերի համար, որոնք հատկապես ընդգրկված են եղել տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում, պետք է ազդանշան լինեն իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ։
Երբ Արսեն Թորոսյանի այս գրառումը հիշեցրեցինք Հակոբ Արշակյանին և հարցրեցինք՝ մտավախություններ չունի՞, որ իր դեմ ևս որոշակի գործընթաց կսկսեն, Հ. Արշակյանը պատասխանեց, որ Արսեն Թորոսյանին լուրջ չի ընդունում՝ նա ճիշտ մարդ չէ։
«Իր այդ հայտարարությունը՝ համայնքապետերի հետ կապված, անում է ու անընդհատ կրկնում, որպեսզի ապացուցի, թե ինքն այդքան կա, բայց ինքն այդքան չկա։ Հիմա չի բացառվում, որ սկսեն իմ ուղղությամբ աշխատել, բայց խոսքի ազատություն է, չէ՞, այդ պատճառով էլ ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Չի բացառվում, որ ինձ էլ կանչեն հարցաքննեն»,-շեշտեց նա։
Հիշեցնենք, որ ընտրություններից հետո Լոռու մարզպետն իր մոտ էր կանչել Օձունի համայնքապետին և ստիպել հրաժարականի դիմում ներկայացնել, նշելով, որ չի աշխատել ՔՊ-ի օգտին և այլ ուժերի է սատարել։ Օրերս էլ Արագածոտնի մարզի եզդիաբնակ մի քանի գյուղերի ղեկավարներ հրաժարականի դիմում էին ներկայացրել՝ կրկին իշխանությունների ճնշումների ներքո և կրկին նույն պատճառներով։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ