Եղանակը Հայաստանում
Հայաստանի առանձին վայրերում հուլիսի 7-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին փոքր-ինչ կնվազի, ինչից հետո մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամին կսաստկանա՝ 15-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +34+36։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +31+33,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,
Լոռիում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+27,
Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +27+32,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +34+36,
Արարատում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+37,
Արմավիրում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+37,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +25+28,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +30+35։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը