Յուրատեսակ շնորհակալություն՝ պետական հիմնարկներում իշխանության «ակտիվիստներին»
«Փաստ» օրաթերթը գրում է. « «Փաստ» թերթի տեղեկություններով, պետական գերատեսչություններում ընտրություններից հետո մի շարք աշխատակիցներ, մյուսների համար անհասկանալի, պարգևատրումներ և այլ հավելավճարներ են ստանում՝ ցուցակներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հետաքրքիր «զուգադիպությամբ», խրախուսվում են այն աշխատակիցները, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել ՔՊԿ-ի նախընտրական շտաբերի աշխատանքներում:
Պետական հիմնարկներում խոսում են, որ, ըստ էության, իշխող ուժը իր ակտիվիստներին, որոնք նաև այդ հիմնարկների աշխատակիցներ են, «շնորհակալություն» է հայտնում կամ պարզապես վարձատրում է՝ պետության հաշվին: Այս փաստը հարուցել է պետական համակարգի այլ աշխատակիցների վրդովմունքը:
Պետական հիմնարկներում դժգոհում են, թե այդ ո՞ր լավ աշխատանքի համար են պարգևատրվում այդ մարդիկ, նրանք հատուկ ոչինչ չեն արել այն գործառույթների շրջանակներում, որի պատասխանատուն կամ աշխատակիցն են, սակայն ոչ մի բացատրություն չեն ստանում:
Այն դեպքերում, երբ հարցերը շատանում ու համառանում են, տրվում է կարճ ու կոնկրետ պատասխան՝ ձեր գործը չէ, այդպես է ասվել, ուրեմն այդպես է պետք: Մեզ հասած տեղեկություններով, այս գործընթացը համատարած է, ընդգրկում է պետական համակարգը ամբողջությամբ։
Ստացվում է՝ նրանց, ովքեր, օրինակ՝ հրաժարվել են ստիպողաբար մասնակցել Փաշինյանի հանրահավաքին, համատարած ազատում են աշխատանքից, իսկ ովքեր իրենց համար աշխատանք են տարել, պարգևատրում են պետության հաշվին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը