Սիբիրյան խոցը շատ վտանգավոր հարուցիչ է, Կառավարությունը պետք է արտակարգ դրություն հայտարարի. Նունե Ներսիսյան
Սիբիրյան խոցը շատ վտանգավոր հարուցիչ է, որը օրգանիզմին շատ վնասներ կարող է հասցնել:Հայաստանում դեռևս վարակի մաշկային ձևն է տարածված, շատ մեծ ջանքերով կարելի է ազատվել սրանից, բայց, Աստված չանի, եթե սիրբիրախտի հարուցիչի աղիքային կամ թոքային ձևը տարածվի, մենք դրա տակից չենք կարողանա դուրս գալ:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը և ավելացրեց, որ սրանք համարյա թե բուժումներ չունեն և, ներթափանցելով մարդու օրգանիզմ, մինչև անգամ տանջամահություն կարող են առաջացնել:
Բժշկուհին ընդգծեց, որ վարակի տարածումը կանխելու համար Կառավարությունը պետք է հայտարարի արտակարգ դրություն, պետք է արգելվեն ապօրինի մորթերը և վաճառքի հանված մսերը ստուգվեն.
«Արտակարգ դրություն անհրաժեշտ է նաև նրա համար, որպեսզի կարողանանք հասկանալ վարակի աղբյուրը: Կարող են մի քանի աղբյուրներ լինել՝ ջուրը, սատկած կենդանին, մոծակը:Գեղարքունիքում կան դիրքեր, որ թշնամին գրավել է, այնտեղ մենք ջրային ռեսուրսներ ունենք, որոնց թշնամին մասնակի տիրապետում է: Չի կարելի թողնել գյուղացու մտածելուն, որ ինքը մորթը կանի, իր անասունը կտանի, կթաղի և վարակը կկանխենք, սա կդիտարկվի որպես հանցագործություն»,-ասաց Նունե Ներսիսյանը:
Վերջինիս խոսքով՝ վարակվելու դեպքում բացի մաշկային ախտահարումից, կարող է լինել ջերմության բարձրացում, դողէրոցք, իսկ վարակի գաղտնի շրջանը 1-3 օր է.
«Կարող է որևէ սիմպտոմ չլինել, ջերմություն չունենա մարդ, բայց մաշկի վրա գոյացություններ առաջանան և դրանով ախտորոշեն, որ տվյալ անձը սիբիրախտով վարակված է»,-ասաց զրուցակիցը:
Բժշկուհին հորդորեց զերծ մնա ստուգման լիցենզիա չունեցող և փողոցից մսեր գնելուց.
« Պետք է զերծ մնալ մսեր գնելուց, որոնք չգիտենք՝ որտեղից են բերվել, առողջ կենդանու միս է, թե՝ վարակված, մինչև հայտարարեն արտակարգ դրություն, որ կանխեն այս վիճակը»,-ասաց Նունե Ներսիսյանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...