Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի Չինաստան Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս Պետրոսյան ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ Նեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունից Հայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ «Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալ Հանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է Թեներիֆե Երբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ Միրզոյան Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով

Դոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթարԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանիՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս ՊետրոսյանԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստՆեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունիցՀայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել ենՄարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալՀանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է ԹեներիֆեԵրբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՄիրզոյանԿրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ ՊեսկովՍթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն ՄոսկվաԴեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն. ՆեթանյահուԵրևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիքՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետումSardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիրԷդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո
Հայաստան

ՀՀ Արագածոտնի մարզի չորս եզդիական համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել

ՀՀ Արագածոտնի մարզի չորս եզդիական համայնքների՝ Դդմասար, Արևուտ, Սորիկ և Օթևան համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Այս մասին գրում է Aravot.am-ը:

Նրանք մեզ հետ զրույցում հաստատեցին, որ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իրենց կանչել և պահանջել է հրաժարականի դիմում գրել: Նշենք, որ այս համայնքներում ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն պարտվել էր: Մինչդեռ համայնքի ղեկավարներն ընտրված պաշտոնյաներ են. մարզպետն իրավունք չունի նրանց նման պահանջ ներկայացնել: 

Aravot.am-ը Օթևան համայնքի ղեկավար Ջամալ Սալմոյանի հետ զրույցում փաստեց՝ համայնքի ղեկավարն ընտրված պաշտոնյա է, համայնքի բնակիչներն են նրան ընտրել և հարցին՝ ինչո՞ւ չպայքարեց իր իրավունքների համար և հրաժարականի դիմում ներկայացրեց, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Հրաժարականի դիմում եմ ներկայացրել ընտրություններից հետո: Միայն ես չեմ: Մեր եզդիական համայնքների չորս համայնքի ղեկավարներ արդեն դուրս են եկել: Ես արդեն դիմումը տվել են, գյուղում իրենք իրենց կողմից բերել, պաշտոնակատար են նշանակել: Ես ի՞նչ պայքարեի, արդեն Դուք պիտի դա անեք: Եթե ես միտք ունենայի դուրս գալու, ընտրություններից առաջ դուրս կգա: Եթե ընտրություններից հետո է եղել, ուրեմն պետք է հետևություններ անեք»:

Մեր հստակեցմանը՝ իրո՞ք մարզպետն իր հետ զրույց է ունեցել ու հորդորել հրաժարականի դիմում ներկայացնել, նա պատասխանեց. «Կանչել են: Ինչ ասեմ ես: Բոլոր համայնքի ղեկավարների մոտ էլ նույն վիճակն է»:

Հետաքրքրվեցինք՝ ՏԻՄ ընտրություններին առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, Ջամալ Սալմոյանը պատասխանեց՝ այո: Դդմասար համայնքի ղեկավարի արդեն նախկին ժ/պ Գագո Օսեյանը ևս մեզ հետ զրույցում հայտնեց՝ հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավարի ժ/պ-ի պաշտոնից:

Մեզ հետ զրույցում նա ասաց. «Դիմումը տվել եմ ու պրծել եմ: Ի՞նչ անեմ»: Մեր փաստմանը՝ Դուք ընտրված պաշտոնյա եք, որևէ մեկն իրավունք չունի Ձեզ հրաժարականի դիմում գրել պարտադրել, Գագո Օսեյանն ասաց. «Իրավունք չունեն, ի՞նչ ասեմ: Ես դիմումը տվել ու ազատվել եմ, ի՞նչ անեմ: Չտա՞նք: Ընտրված եմ, հիմա էլ չեմ ուզում, ի՞նչ անեմ: Ընտրություններին կմասնակցեմ: Ես ժամանակավոր պաշտոնակատար էի: Մանրամասնելու ոչ մի բան չունեմ: Հրաժարականի դիմումը տվել եմ, քաշվել եմ մի կողմ: Ոչ մեկի անունն էլ չեմ շոշափում»:

Նա հայտնեց, որ համայնքում դեռ ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակվել:

Համայնքի ղեկավարների՝ համատարած հրաժարականների պահանջի հետ կապված խնդրի վերաբերյալ Aravot.am-ը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ Արագածոտնի մարզպետի օգնական Մերի Բադալյանից: Նա բանավոր պարզաբանում չտվեց, հորդորեց հարցերը գրավոր ուղարկել, և իրենք սահմանված կարգով կպատասխանեն: Պատասխանը ստանալուն պես կներկայացնենք նաև ՀՀ Արագածոտնի մարզպետարանի պարզաբանումը: