Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի Չինաստան Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս Պետրոսյան ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ Նեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունից Հայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ «Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալ Հանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է Թեներիֆե Երբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ Միրզոյան Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով

Դոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթարԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանիՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս ՊետրոսյանԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստՆեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունիցՀայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել ենՄարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալՀանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է ԹեներիֆեԵրբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՄիրզոյանԿրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ ՊեսկովՍթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն ՄոսկվաԴեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն. ՆեթանյահուԵրևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիքՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետումSardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիրԷդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո
Հայաստան

«Վարչապետ ես, քեզ մի հատ լո՛ւրջ պահի, սուտ խոսքերով ո՞ւմ ես խաբում»․ համբերությունը հատած արմավիրցին դիմում է Փաշինյանին

Արմավիրի մարզի հողօգտագործողները կրկին ահազանգում ու բողոքի ձայն են բարձրացնում՝ մարզում ոռոգման ջրի խնդիրը շարունակում է չլուծված մնալ, իսկ իրենց չորացած բերքի դիմաց կառավարությունը չի պատրաստվում փոխհատուցում տալ։

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Սամվել Լալազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին շատ քիչ քանակությամբ ջուր են տրամադրել, սակայն դա բավարար չէ ընդհանուր դաշտերի ոռոգումը նորմալ կազմակերպելու համար. «Այս շոգ եղանակին՝ ցերեկը՝ շոգ, մինչև առավոտ՝ չոր քամի, սա լրիվ երաշտի նշան է, սա աղետ է, ջուրը պետք է ըստ պահանջի լիներ, բայց տեսաք՝ ինչ արեցին․․․ Կարմիր կովը խի կաշին այդքան հեշտ կփոխի՞, հիմա էլ այն քանակի ջուր չեն տվել, որ նորմալ ջրենք»։

Դիտարկմանը՝ իսկ ինչպե՞ս ստացվեց, որ ասում էին՝ ջուր չկա, իսկ բողոքի ակցիայից հետո, թեկուզ քիչ քանակությամբ, բայց ջուր տրամադրեցին, հողագործն այսպես նկարագրեց պատկերը․

«Ջրի պետն ասում է՝ ինձ խայտառակ արեցիք։ Ստիպված ջուր տվեցին, է, մի խայտառակ վիճակ է․․․»։

Սամվել Լալազարյանը մի քանի միլիոն դրամի գումար է ներդրել և սոխ է մշակում։ Ասում է՝ միայն 5 միլիոն դրամ վարկ է վերցրել, մնացածն անձնական միջոցներ են, և հիմա փաստի առաջ է կանգնել, հնարավոր է՝ բանկի գումարն էլ չկարողանա մարել։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք փոխհատուցում ստանալու համար դիմե՞լ են պատկան մարմիններին, կամ նրանք այցելե՞լ են իրենց, որպեսզի չորացած դաշտերում արձանագրեն խնդիրները։

«Բացարձակ վեջները չի։ Եթե ձեր օգնությամբ իրենց ստիպեք, խայտառակ անեք, ինչ-որ տեղ հնարավոր է, բայց այս մարդկանց մտքով սկի չի էլ անցնում։ Ես մշակածս բերքից 25-30 տոննայի կորուստ եմ ունենալու, մոտ 40-50 տոկոսը վնասվել է։ Այսօր սոխերը պետք է 70-80 սմ բարձրության վրա լինեին, բայց 30 սմ էլ չկա, բոլորը ջրի պակասի հետևանք է։ Մենք ամենաքիչը 7-8 օրը մեկ պետք է ջրեինք, բայց վախտ է եղել՝ 20 օրը մեկ հազիվ ջրել ենք․․․ Մի ահավոր վիճակ է։

Մեզ մոտ ոչ մեկը չի եկել, ոչ մեկի վեջն էլ չէ։ Վարչապետն այս 2 օրը շատ հանգիստ ելույթ է ունեցել, թե պետք է անցնենք կաթիլային սիստեմին։ Նախ՝ խորհուրդ կտամ, որ մասնագետ մարդիկ խոսեն, կաթիլային սիստեմը թանկ սիստեմ է, երկրորդն էլ՝ ջերմոցներում կամ փոքր տարածքներում՝ հասկացանք, բայց տեղում տեխնիկա աշխատող հողում այդքան հեշտ չէ կաթիլային սիստեմը։ Ես զարմանում եմ, որ Փաշինյանը նման հեշտությամբ, հանգստությամբ նման բան է ասում, ինչ է դրսին ցույց տա, թե գործ են անում, նոր մեթոդով են աշխատում։ Մենք այդ նոր մեթոդից շատ հեռու ենք․․․ Եթե այն հասարակ բաները չենք կարողանում անել, կաթիլային սիստեմին ո՞նց ենք անցնելու»։

Դիտարկմանը, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը անդրադառնալով ոռոգման ջրի խնդրին՝ հայտարարել է, որ բարձրացված աղմուկը պետք է համեմատել իրականության հետ, և սովորաբար որոշ դեպքերում աղմուկը խիստ գերազանցում է ընդհանուր վնասի չափին, Սամվել Լալազարյանն ասաց․ «Ես որոշակի բաներ լսեցի նրա խոսքից, որ գյուղատնտեսության մեջ ռեֆորմներ պետք է անեն։ Իմ խորհուրդը իրեն՝ առաջին հերթին թող կառավարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը ռեֆորմներ անցկացնի իր համար, նոր անցնի գյուղատնտեսությանը։ Թող հլը գան մասնագետների հետ տեղում խոսեն, ոչ թե օդի մեջ։ Դրել չորացրել են բույսերը, ու վարչապետը շատ հանգիստ ասում է՝ եկող տարվանից անցնում ենք կաթիլային սիստեմի, ո՞նց ես անցնում, հլը ասա՝ տեսնեմ, սենց չորացնելո՞վ, սենց բռի ձևո՞վ, չոբան ձևով, մարդկանց վատություն անելով, էս հասկացողությամբ։ Ռեֆորմների ընդունա՞կ են սրանք, ես զարմացած կլինեմ, եթե ինչ-որ ռեֆորմի ընդունակ լինեն, ռեֆորմի ընդունակ է խելացի, գիտակից մարդը, ես սրանց մեջ խելացի մարդ չեմ տեսնում, ցուցադրական, պոպուլիզմ, դա է․․․ Վահան Քերոբյանի այդ հայտարարությունը մեկ բառով՝ դատարկություն է։ Թող հլը գա մեր մոտ խոսա, ասի՝ ախպեր ջան, աղմուկն ավելի շատ է․ տանենք ցույց տանք բույսերը։ Թող գա տեղում ծանոթանա, մասնագետներ թող բերի, բույսերը նայեն․․․ Հետո գիտե՞ք ինչ, տեղի արտադրությունը չզարգացնեն, ի՞նչն են զարգացնելու սրանք։ Իբր թե ազգային ուժեր են, սրանք ազգային ուժ լինելուց բավականին հեռու են, եթե մարդ սեփական արտադրություն չի զարգացնում, հույսը դնում է Թուրքիայի վրա, ի՞նչ արտադրություն, սրանք թրքամետներ են․․․»։

Հողագործի կարծիքով և գնահատմամբ՝ իշխանություններն այս քիչ քանակությամբ ջուրն էլ տվել են, որպեսզի խուսափեն իրենց դեմ բողոքի ակցիաներից, սակայն գյուղացիները վճռական են տրամադրված, փոխհատուցում են պահանջելու իրենց բերքը միտումնավոր չորացնելու համար․

«Ասել են՝ դե տվեք, թող ձենները կտրեն, լուրջ մոտեցում գործի նկատմամբ չկա, պատասխանատվության զգացում չկա սրանց մեջ։ Անպատճառ պետք է փոխհատուցում տան, որ համ էլ դաս լինի իրենց համար, որ սենց խուժանություն էլ չլինի։ Սա խուլիգանություն էր, հանցագործություն է սա, ջուրը դնեն մտածված կտրեն, վարչապետը հանգիստ հայտարարություններ անի։ Նախ՝ վարչապետ ես, քեզ մի հատ լուրջ պահի, երկրորդն էլ՝ սուտ խոսքերով ո՞ւմ ես խաբում, ուզում ես երկիր զարգացնել․․․»։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի բնակիչները, տևական ժամանակ է, ահազանգում են, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով մշակաբույսերը չորացել են։ Նրանք մի քանի անգամ ճանապարհ են փակել, որպեսզի այդկերպ իրենց ձայնը լսելի լինի։