«Ընտրություններն ավարտվել են, մենք էլ հեքիաթներին չենք հավատում»․ անհետ կորած զինվորի մայրը կառավարության հետ այլեւս հույս չի կապում
Ընտրություններն ավարտվել են, ու մենք էլ հեքիաթներին չենք հավատում։ Ոչ մի նորություն չունենք, սպասողական վիճակ է․ սպասում ենք գերիների վերադարձին, չսպասելու իրավունք չունենք։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, որի որդին անհետացել է հոկտեմբերի 21-ին՝ Զանգելանի հատվածում իրականացված մարտական գործողությունների ժամանակ։
Տիկին Ադոյանը որդուն գերիների մեջ է փնտրում։ Փաշինյանական շրջանակների սին պնդումներին, թե գերիների վերադարձը պայմանավորված է ընտրություններով, այսպես է հակադարձում․ «Ընտրություններն ավարտվել են, ու մենք էլ հեքիաթներին չենք հավատում։ Մեզ պետք է երրորդ պետության աջակցություն, որ մեր երեխեքի հարցին լուծում տա»։
Այս կառավարության հետ այլեւս հույս չի կապում, անհետ կորածի մայրը շեշտում է՝ հույսը միայն Աստվածն է։ «Չգիտեմ, հույսս դնում եմ մենակ Աստծո վրա, եթե իշխանությունն անելու լիներ, արդեն կաներ։ Մեր հույսը միայն մեր Աստվածն է, Աստծո օգնությամբ մեր բոլոր տղաները կվերադառնան հայրենիք»,- ասաց Անահիտ Ադոյանը։
Ավելի վաղ, անհետ կորած զինծառայողներից մեկի ազգականը՝ Եղիշե Զաքունցը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ պատրաստվում են դիմել գեներալ Մուրադովին։ «Մի քանի օր անց, ամենայն հավանականությամբ, ուղիղ կգնանք գեներալ Մուրադովի հետ հանդիպման եւ քննարկումները կշարունակենք նրա հետ։ Մենք հիմնավոր փաստեր ունենք, որ ադրբեջանական կողմը մարմինները տարել է ինչ-որ տեղ։ Այս կառավարությունը 8,5 ամսվա ընթացքում արդյունավետ որեւէ քայլ չի ձեռնարկել, դիմել ենք բոլորին, ԱԱԾ-ին երեխաների անուն-ազգանուններով ինֆորմացիա ենք տվել՝ տեղանքի քարտեզներով, զոհված երեխաների մարմինների գտնվելու վայրերը վկայող վիդեոներով։ 8,5 ամիս հետո չիմանա՞լ այդ երեխաների ճակատագիրը, գտնվելու վայրը․․․ Անարդյունավետ են աշխատում։ Մենք չգիտենք, էլ ինչ անենք»,- ասաց Զաքունցը։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը