Անընդունելի է որևէ ենթադրյալ իրավախախտում արձանագրելու համար թույլ տալ մեկ այլ իրավախախտում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 1-ից Հայաստանում գործում է բջջային հեռախոսով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում արձանագրելու կարգը: Սակայն activesociety.am վեբ կայքում հնարավոր է գրանցվել միայն eID կամ MOBILEID համակարգերի միջոցով։ Քաղաքացիները դժգոհում են, որ էլեկտրոնային նույնականացման քարտ կարդալու սարք, մեղմ ասած, ոչ բոլոր քաղաքացիներն ունեն: Երկրորդ դեպքում՝ պահանջվում է բջջային նույնականացման քարտ, որը տրամադրող կազմակերպությունը սպասարկում է միայն «Բիլայն» ընկերության համարներ, այն էլ՝ հատուկ քարտերով, այսինքն՝ քաղաքացին պետք է պարտադիր նոր քարտ գնի: Ստացվում է, որ քաղաքացիները, որոնք ցանկանում են արձանագրել իրավախախտումներ, հայտնվում են անհավասար պայմաններում, սահմանափակվում են օրենքից օգտվելու նրանց իրավունքները: Այս հարցով դիմել էինք ՀՀ ոստիկանություն, որտեղից ստացել ենք պատասխան, որ նման կարգավորմամբ որևէ խտրական մոտեցում չի դրվել:
«Նպատակ է հետապնդվել, որպեսզի բացառվի երրորդ անձի կողմից որևէ մեկ այլ քաղաքացու անձնական տվյալներով բջջային հավելվածի օգտատեր դառնալը, քանի որ հակառակի դպքում՝ օրինակ ֆինանսավարկային, ապահովագրական, ոտիկանության և այլ կազմակերպությունների և պետական մարմինների աշխատակիցները, ունենալով հասանելիություն որևէ անձի անձնական այս կամ այն (հարցմամբ որպես օրինակ նշված տվյալներին) տվյալներին, կկարողանային այլ անձի անունից գրանցվել որպես բջջային հավելվածի օգտատեր»,- ասված է պատասխանում։
Մեկ այլ հարց վերաբերում է այն հանգամանքին, որ լուսանկարահանելիս, տեսանկարահանելիս երթևեկության մեջ գտնվող վարորդն իր հեռախոսով որոշակի գործողություններ է կատարելու: Արդյո՞ք սա ինքնին իրավախախտում չէ: «Տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելն ինքնին իրավախախտում է և անընդունելի որևէ ենթադրյալ իրավախախտում արձանագրելու համար թույլ տալ մեկ այլ իրավախախտում»,- պատասխանել են ոստիկանությունից։
Այսինքն, մեքենայի ընթացքի մեջ գտնվող վարորդը չի կարող արձանագրել խախտում: Մնում է հասկանալ, թե այդ դեպքում ինչպես է դա իրականացվելու, ում է վերաբերում այս օրենքը, ինչպես է գործելու և ինչի համար է գրվել ընդհանրապես»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը