Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Թորոսյանի «բարեփոխումների» արդյունքում մեկուկես տարում մարզային 7 բուժկենտրոնների մանկաբարձական բաժանմունքներ են փակվել

NEWS.am-ը գրում է․ Հանրապետության չորս մարզերի բնակիչներ արդեն մեկուկես տարի է «վայելում են» Առողջապահության ոլորտում նախկին նախարար Արսեն Թորոսյանի իրականացրած «բարեփոխումների» պտուղները։ Պարզվում է, առողջապահության նախարարի 2018-ի հրամանով սահմանված նոր պահանջներին չհամապատասխանելու արդյունքում՝ նախորդ տարվանից մարզային 7 բուժկենտրոններ այլևս պետպատվերով մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններ չեն մատուցում։

NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ վերջին տարիներին նախարարության կողմից որևէ ծննդատուն չի փակվել։ Փոխարենը 2020թ. բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տրամադրող հանձնաժողովի համապատասխան որոշումներով մասնակի մերժվել են Շիրակի մարզի «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ–ի, «Գառնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ–ի, Տավուշի մարզի «Աչաջրի առողջության կոնտրոն» և «Արծվաբերդի առողջության կոնտրոն» ՊՈԱԿ–ների, Արագածոտնի մարզի «Ծաղկահովիտի բժշկական կոնտրոն» ՓԲԸ–ի և «Արտենիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ–ի, Սյունիքի մարզի Քաջարանի առողջության կոնտրոն ՓԲԸ–ի կողմից ներկայացված 2020թ. պետական պատվերի հայտերը՝ մանկաբարձական և գինեկոլոգիական տեսակների մասով։ Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը նման որոշման է հանգել՝ «հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում պետական պատվերով իրականացվող նմանատիպ այլ ծառայությունների առկայությունը և դրանց ծանրաբեռնվածության մակարդակը, ինչպես նաև նշված ծառայության գծով բնակչության շրջանում առկա պահանջարկը»։ Հայտերի մերժման հիմք է հանդիսացել առողջապահության նախարարի 2018թ. համապատասխան հրամանով սահմանված մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներին ներկայացված պահանջներին չհամապատասխանելը։

Նախարարությունից պարզաբանել են, որ հիշյալ բժշկական կազմակերպություններում հիմնականում չեն եղել անեսթեզոլոգներ և նեոնատոլոգներ։

«Բոլոր կենտրոններում մանկաբարձ գինեկոլոգները չեն կատարել վիրահատություններ։ Բուժանձնակազմերի գերակշիռ մասը համատեղությամբ զբաղեցրել են մի քանի հաստիք, եղել են կոնսաթոշակառուներ՝ մանկաբարձուհի, մայրապետ»,–ասված է մեզ ուղարկված պատասխանում։

Անդրադառնալով մակաբարձագինեկոլոգիական բաժանմունքների փակման արդյունքում աշխատանքը կորցրած բուժաշխատողների քանակին, նախարարությունից հստակ թիվ չեն նշել, փոխարենը ենթադրություն են արել, թե ով կարող էր զրկվել աշխատանքից։

«Աշխատանքից փատացի կարող էին զրկվել Մարալիկի ԱԿ–ի 4 մանկաբարձուհի, 3 մանկական բուժքույր, 4 մայրապետ, Աչաջրի ԱԿ–ի մանկաբարձուհին»,–հայտնել են նախարարությունից՝ հավելելով, որ այս գործընթացը սկսվել է 2018–ին և վերոնշյալ բժշկական կազմակերպությունների հիմնադիրներ հանդիսացող մարզպետարանները կարող էին աշխատանքներ իրականացնել առանց աշխատանքի մնացող կադրերի աշխատանքով ապահովման ուղղությամբ։

Մինչդեռ NEWS.am–ի տեղեկություններով՝ մարզային 7 բուժկենտրոնների մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքների փակման արդյունքում գործազուրկ դարձած աշխատակիցների թիվն անհամեմատ մեծ է նախարարության ներկայացրած ցուցանիշից։ Հիշեցնենք, որ այս որոշումների արդյունքում այլևս հղի կանայք և ծննդկանները չեն կարող անվճար ծննդօգնություն ստանալու նպատակով այցելել իրենց բնակավայրին մոտ գտնվող հիշյալ բուժհաստատություններ, այլ ստիպված են օգտվել մարզկենտրոններում կամ Երևանում գործող բժշկական կազմակերպությունների ծառայություններից։