Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Ղարաբաղյան հարցի շուրջ 2 կարևոր ուղղություն շեշտվեց. Տարասովը՝ Անթալիայում ռուս-թուրքական բանակցությունների մասին

Նախօրեին Անթալիայում տեղի ունեցան ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլյութ Չավուշօղլուի բանակցությունները: Ռուս-թուրքական բանակցություններն անցկացվեցին Ռուսաստանի համար մի շարք ոչ այնքան հաճելի աշխարհաքաղաքական նորությունների ֆոնին. Էրդողան-Բայդեն բանակցություններից հետո հայտնի դարձավ, որ սեպտեմբերին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստանից դուրս գալուց հետո Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Թուրքիային կփոխանցվի, ինչպես նաև Թուրքիայի բարձրաստիճան մակարդակով ակնարկ եղավ Ադրբեջանի տարածքում թուրքական բազաների ստեղծման հնարավորության մասին:

Նախապես հաստատված օրակարգի համաձայն՝ Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները, ի թիվս այլ հարցերի, քննարկեցին նաև ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ Մոսկվան և Անկարան մտադիր են համատեղ ջանքերով նպաստել Բաքվի և Երևանի միջև պրակտիկ փոխգործակցության կարգավորմանը:

«Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն կոորդինացնել մեր ջանքերը՝ աջակցելու Բաքվին և Երևանին լուծելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պրակտիկ հարցերը՝ շեշտադրելով վստահության միջոցների ամրապնդումը»,- ասել է Լավրովը:

«Մեզ բավարարում է այն, թե ինչպես է գործում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնն Ադրբեջանի Աղդամի շրջանում: Մտքեր փոխանակեցինք տեղում ստեղծված կոնկրետ իրավիճակի վերաբերյալ: Համոզված ենք, որ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը, Անդրկովկասում բազմակողմանի տնտեսական համագործակցություն խթանելու ջանքերը հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ, կծառայեն դրա համապարփակ կայունացմանը»,- ասել է Լավրովը:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում և օկուպացված հայկական Շուշի քաղաք նախագահ Էրդողանի՝ վերջերս կատարած այցը, Լավրովը պատասխանել է.

«Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցին, ապա այն Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների համատեքստում էր… Մենք այսօր պայմանավորվեցինք Չավուշօղլուի հետ, որ յուրաքանչյուրը, օգտագործելով իր հնարավորությունները, կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցմանը, հարաբերությունների կարգավորմանը, պայմաններ կստեղծի հայերի, ադրբեջանցիների և այլ ազգությունների մարդկանց համար կողք կողքի՝ որպես լավ հարևաններ ապրելու համար: Եվ այդ դեպքում ցանկացած հարց, այդ թվում` քաղաքական բնույթի, շատ ավելի հեշտ կլինի լուծել»:

Նրա խոսքով՝ Մոսկվայի և Անկարայի միջև փոխգործակցությունը մարմնավորվում է ոչ միայն կանոնավոր խորհրդակցություններում, քաղաքական դիրքորոշումների համաձայնեցման մեջ, այլ նաև ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի գործունեության մեջ, որն ապահովում է հրադադարի ռեժիմի պահպանումը:

«Այն հաջողությամբ գործում է՝ ամրապնդելով մեր փոխգործակցությունն այս իրավիճակում… Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ մեր համագործակցության լրացուցիչ ոլորտներից է նաև տարածաշրջանում առևտրատնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումը: Մեր կողմից աջակցություն է վայելում Էրդողանի և Ալիևի` տարածաշրջանի զարգացումը խթանող «երեք+երեք» մեխանիզմ ստեղծելու առաջարկը: Անդրկովկասի երեք երկրները և երեք հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Այսօր նույնպես խոսեցինք այդ մասին և ունենք լավ ծրագրեր»,- նշել է Լավրովը:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը նշեց, որ ընդհանուր առմամբ բանակցություններն անցան այնպես, ինչպես կողմերը նախատեսել էին:

Նրա խոսքով, ՌԴ-ն ցույց տվեց, որ գոհ է բանակցությունների արդյունքներից, իսկ դրա գլխավոր պատճառը Թուրքիա-ԱՄՆ շփումներն են և Թուրքիայի դիրքավորումն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:

«Թեև այդ հարաբերությունները բարդ են, ժամանակ առ ժամանակ մոտ խզմանը կամ ավելի բարյացակամ, սակայն Թուրքիան նաև սկզբունքայնություն է դրսևորում այնպիսի հարցերում, ինչպիսին C-400-ների գործարքն է: Թուրքիան ճկունություն է դրսևորում՝ և պատրաստ է երկխոսության, և անվստահության նշաններ է ցույց տալիս, քանի որ գոհ չէ ամերիկաիսրայելյան և ամերիկասաուդական հարաբերությունների խորությունից, և ՌԴ-ի հետ հարաբերություններն այդ անվստահությունը, դժգոհությունը ցույց տալու օղակներից են:

Թուրքիան այս պահին դիմադրում է և սկզբունքային դիրքորոշում ունի C-400-ների հարցում, սակայն այն չի բացառվում, որ նաև փոխվի ամերիկյան ճնշումների հետևանքով: Թրամփը չգնաց լուրջ ճնշումների մինչև վերջ, ու հասկանալի չէ, թե որքան կդիմադրի Թուրքիան, բայց այս հարցում պարզ է, որ ՌԴ-ն աջակցում է Թուրքիային և ակնկալում որոշակի դիրքորոշում: Բայց հասկանալի է, որ կա համագործակցություն նաև ՄԱՆ-ի և Թուրքիայի միջև, ինչպիսին Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Թուրքիային հանձնելն էր, ու Նեդ Փրայսն ուղիղ հայտարարում է, որ ռուսական սպառազինությունը համատեղելի չէ ՆԱՏՕ-ի սպառազինության և չափանիշների հետ, վերջնագրերը շարունակվում են, և Բայդենի կառավարությունը շարունակելու է այն, ինչ Թրամփն ընդհատեց: Բայց Թուրքիան նաև հասկանում է, որ շահեր ունի Ռուսաստանի հետ, բարդ, սակայն ոչ անհաջող բանակցություններ ու երկխոսություն տարբեր ռեգիոններում, և չի կարող դա զիջել որևէ կերպ, և Թուրքիայի ինքնիշխան մոտեցումներն են հնարավոր դարձրել նման համագործակցությունը: Այս բանակցությունը թույլ տվեց ևս մեկ անգամ «ժամացույցի սլաքները» համաձայնեցնել բոլոր հարցերում ու շարժվել առաջ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան գոտուն՝ Տարասովն առանձնացրեց երկու հանգամանք: Առաջինը, նրա խոսքով, շեշտվեց ռուս-թուրքական շփումները Ղարաբաղի հարցով, որոնք կանոնավոր բնույթ են կրում պատերազմից հետո, և այդ թվում՝ այդ շփումները հնարավորություն տվեցին հաստատել հրադադար, և երկրորդը՝ տարածաշրջանում վեցակողմ համագործակցությունը, որը ապաշրջափակման բանակցությունների մի անբաժանելի բաղադրիչն է, քանի որ հնարավոր չէ տարածաշրջանում մեծ ապաշրջափակում՝ առանց տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Վրաստանի: «Գլխավոր խնդիրը Վրաստանն է, որը կարող է դուրս մնալ պրոյեկտներից, քանի որ Վրաստանը դեռ պատրաստակամություն է հայտնել աշխատել միայն Հայաստանի ու Ադրբեջանի հետ:

Բնականաբար, հակամարտության կարգավորման հարցում, բացի ապաշրջափակման բանակցություններից և կոնկրետ ուղղությունների շուրջ քննարկումներից, կարևոր է նաև սահմանազատման գործընթացը և խաղաղությանը նախապատրաստվելը, դեռ հասկանալի չէ լիովին, թե ինչպես են ընթանալու այս գործընթացները, թե որքան ժամանակ չի լինելու դիվանագիտական գործընթաց, քանի դեռ այս հարցն այս վիճակում է, անորոշ է առաջիկա զարգացումների ուղղությունը, բայց կան և սահմանային հարցերը, և ապաշրջափակումը: ՌԴ մոտեցումները բոլոր հարցերի շուրջ չափազանց հստակ ու պարզ են, ՀՀ մոտեցումներն իրավիճակի շուրջ առաջիկայում ավելի հստակ կլինեն, ինչպես նաև՝ այս ամենում Արևմուտքի մասնակցության մակարդակը: Բայց կարծում եմ՝ թուրք-ադրբեջանական համագործակցությունը ևս քննարկվել է, Շուշիի հռչակագիրը և դրանից բխող բոլոր հնարավոր տարածաշրջանային հեռանկարները»,- ասաց նա: