ՀՔԾ նախկին պետի որդուն դանակահարողը պաշտոնյա է. Նոր մանրամասներ են հայտնի դարձել դեպքից
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանի որդու` Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանի դանակահարության դեպքից:
«Մասնավորապես, մեզ հայտնի է, թե ով է եղել պաշտոնյան, որ դանահահարել է ՀՔԾ նախկի պետ Վահրամ Շահինյանի որդի Նարեկ Շահինյանին եւ ամենակարեւորը՝ որն է եղել պատճառը:
Ինչպես նկատում ենք Երեւանի քաղաքապետարանը արդեն մի քանի օր է, ինչ գործընթաց է սկսել տարբեր վարչական շրջաններում՝ ապամոնտաժելով ապօրինի կառուցված շինությունները:
Արդյունքում, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Կենտրոնի թաղապետարանի առեւտրի բաժնի պետը Կենտրոն վարչական շրջանի Տերյան-Իսահակյան խաչմերուկի հատվածում նախաձեռնել է ապամոնտաժել ծաղկի վաճառքով զբաղվող կրպակներից մեկը, որը պատկանում է ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանի որդուն՝ Նարեկ Շահինյանին: Արդյունքում, Նարեկ Շահինյանը, տեսնելով, որ իրեն պատկանող կրպակը ցանկանում են ապամոնտաժել տհաճ խոսակցություն է ունենում Կենտրոնի թաղապետարանի առեւտրի բաժնի պետի հետ, ինչի արդյունքում սկսվում է վիճաբանություն, ծեծկռտուք եւ Նարեկ Շահինյանին դանակահարում են»,-գրում է լրատվամիջոցը:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը