Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությունը կազատվի 106 մլն դրամ մաքսատուրքից. կկառուցվի գուլպաների նոր արտադրամաս
Կառավարությունը հուլիսի 1-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց որոշում, որով 106 մլն դրամի չափով մաքսատուրքից ազատման արտոնություն կտրամադրվի ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը։
Ըստ գործադիրի հիմնավորման՝ ընկերությունը շուտով շահագործման կհանձնի գերհզոր և ժամանակակից սարաքվորումներով հագեցած զուգագուլպայի արտադրամաս, որը հնարավորություն կտա ստեղծելու 80 նոր աշխատատատեղ՝ 167 000 դրամ միջին աշխատավարձով։
Նախնական տվյալներով՝ մինչև 2024թ նախատեսվում է ստեղծել շուրջ 4 մլրդ դրամի արտադրանք, որից 20%-ը իրացվելու է ՀՀ տարածքում, 80%-ը՝ արտահանվելու միջազգային շուկա՝ 50%-ը՝ Ռուսաստանի Դաշնություն, իսկ 30%-ը՝ ԵՄ երկրներ: Արտադրանքի բարձր որակն ապահովելու համար սարքավորումները ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանից, իսկ մանվածքները և մնացած հումքը ձեռք են բերվելու Իտալիայից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․1 մլրդ դրամի ներդրում հումքի և նյութերի, ինչպես նաև՝ հավելյալ 1․2 մլրդ դրամ նոր սարքավորումների ձեռքբերման համար:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 106 մլն դրամ:
Հիշեցնենք, որ գործարարի դստերը պատկանող ընկերությունը մաքսատուրքից ազատման արտոնություն էր ստացել նաև 2018 և 2019 թվականներին։ 2019-ին տրամադրված մաքսատուրքից ազատտման արտոնությունը կազմում էր 1 մլրդ 177 միլիոն դրամ։
Կառավարության կայքում երեկոյան տեղադրված նախագծերից մեկով էլ 17 մլն դրամի չափով մաքսատուրքից ազատման արտոնություն էր տրամադրվում նաև ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող «Դռագսման» ընկերությանը, սակայն, առավոտյան նախագիծը հեռացվել է օրակարգից։
Հիշեցնենք, որ Դավիթ Սեդրակյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակում 22-րդ համարն է։
Աղբյուր՝ Hetq.am


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը