Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ

«Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ». պատերազմում զոհված 18-ամյա որդու նվերը հորը

Մարինե Մարտիրոսյան
«Հետք»

Ամեն առավոտ Աբգարը հեծանիվով շրջում էր նոր արթնացող քաղաքում։ Հիմա հեծանիվը դրված է բարձրահարկ շենքի բացօթյա փոքր միջանցքում՝ կարծես, ներքուստ սպասելով ընկերոջը, որի հետ հարյուրավոր կիլոմետրեր են անցել։

Աստիճանահարթակին՝ դռան մոտ, շենքի հարազատ դարձած շան՝ Ջեկոյի համար ոսկորներ են դրված։ Ամեն հարկում բնակիչներն ուտելիք են դնում շան համար։ Հոկտեմբերի սկզբից Ջեկոն Աբգարենց տան շքամուտքից չէր հեռանում։ Տնեցիները այս նշանը հետո հասկացան։ Աբգարն արդեն զոհվել էր, եւ շունը, կարծես, առաջինն էր զգացել դա։

Աբգար Նազարյանի հայրը՝ լրագրող Գեղամ Նազարյանը, հյուրասենյակի սեղանին է դնում Ֆրանսիական համալսարանի ցավակցագիրը։ Դա, կարծես, ծանր շղթաների պես փաթաթվում է կոկորդիդ ու ուժեղ սեղմում։ 2020 թ․ Աբգարն ընդունվել էր Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Տնեցիներին ասել էր, որ Հայաստանում միջազգային իրավունքի մասնագետները քիչ են, եւ ինքը պիտի միջազգային իրավունքի մասնագետ դառնա, որ Հայաստանի շահերը կարողանա լավ ներկայացնել։

2020 թ․ հուլիսի 24-ին զորակոչվել էր՝ այդպես էլ չհասցնելով գոնե մեկ անգամ համալսարանի դուռը բացել որպես ուսանող։ Աբգարն ընտանիքի երեք երեխաներից կրտսերն էր՝ Դիանայից եւ Արմենակից հետո։ Եղբորից շատ տարբեր էր։ Շախմատիստ եղբորը հատուկ է չխոսկանությունն ու ինքնամփոփ լինելը։ Հայրն ասում է՝ Արմենակի հետ Տոկիո գնաս-գաս, եթե չխոսեցնես, չի խոսի, իսկ Աբգարը հակառակն էր։

Երբ նա դեռ փոքր էր, չէր սիրում, որ ոտանավորներ էին անգիր սովորեցնում կամ հեքիաթներ պատմում։ Փոխարենն անդադար կարող էր լսել «Սասունցի Դավիթ» էպոսը։ Հայրը մոխրագույն կազմով գիրքը դնում է սեղանին։

«Երբ դեռ փոքր էր, ասում էր՝ Մեծ Մհերը առյուծ է ճղել, իսկ ես դեռ ոչ մի բան չեմ արել»,- սա ասելուց հետո հայրը լռում է, բայց դա լռություն չէ, ցավով լցված անծայրածիր տարածություն է՝ տագնապ առաջացնող։ Մեր զրույցի որոշ հատվածներում նա խորը հոգոցներ է հանում, երբեմն մաքրում խոնավ աչքերը։ Ես նայում եմ նրա աչքի ծայրին մնացած արցունքի կաթիլին, որը նման է փոթորկված ծովից պոկված մի կաթիլի, որ բոլորիս ասելիք ունի՝ չսպասելով ինչ-որ արձագանքի։

Աբգարի զորակոչվելուց մեկ շաբաթ առաջ Արմենակը զորացրվել էր։ Ու Աբգարը վիճակահանությամբ ընտրել էր Հադրութի զորամասը, որտեղ ծառայել էր ավագ եղբայրը:

Կորոնավիրուսի պատճառով ծնողները չէին կարողացել ներկա լինել զորակոչին, բայց զինկոմիսարիատում դրված էկրանով կարող էին հետեւել վիճակահանությանը: Հադրութի զորամասում Աբգարն ընդգրկվել էր ուսումնական գումարտակի դիպուկահարների վաշտում: «Էդտեղ անհանգստացա, ասեցի՝ Աբգար, արի փոխենք, էլի, ասեց՝ չէ, հայրիկ, Դավիթ Ղազարյանն էնքան լավ հրամանատար է, ուզում եմ իր հետ լինել, զինվորներին լավ ա վերաբերվում: Դավիթը Աբգարից մի օր հետո զոհվեց»,- նշում է հայրը:

Աբգարը 2 ամսվա ու 3 օրվա ծառայող էր, երբ պատերազմն սկսվեց: Այդ ընթացքում հոր հետ հեռախոսազրույցներում հաճախ պատմում էր զինծառայության մասին:

«Բանակից էր պատմում: Ասում էր՝ ներվերս քայքայվում է, մեզ չեն թողնում դուրս գանք, ասում են՝ կորոնա ա, կարանտին ա, ամբողջ օրը սենյակում ենք, կրակելու չենք գնում: Էդ ընթացքում երկու անգամ են գնացել կրակելու՝ դիպուկահար լինելով»,- պատմում է հայրը: Ապա որդու պատմած մեկ այլ դեպք է հիշում. «Մի անգամ էլ ամսի 25-26-ն էր, ասեց՝ մեզ տարել էին խրամատ փորելու, ամբողջ օրը փորեցինք, ես էլ վարպետին էի օգնում, քարերն էինք շարում: Ասեց՝ մոտեցա հրամանատարներից մեկին, ասեցի՝ ինչի՞ էքսկավատոր չեք բերում, որ մենք էդքան ժամանակ չծախսենք՝ էս փոսը փորելու համար, դրա փոխարեն շուտ կկահավորենք ու կկրակենք, ասեց՝ ձեզնից էլ լավ էսքկավատո՞ր։ Էդ խոսքից շատ էր նեղվել, ասեց՝ մեկ ասեցի խփեմ, բա որ քաշքշոցի մեջ ընկնեմ»:

Սեպտեմբերի 26-ին Աբգարը վերջին անգամ է խոսել հոր հետ: Ասել էր՝ տղերքն ասում են, որ պատերազմ է լինելու, բայց հայրը հանգստացրել էր՝ ասելով, թե միշտ էլ խոսում են: Ժամեր անց պատերազմն սկսվեց: Գեղամ Նազարյանը հիշում է, որ երբ իր ընկերները եւս ասում էին, որ վիճակը վատ է, պատասխանում էր, թե աշխարհաքաղաքական տեսանկյունից այդ պահին պատերազմը ոչ մեկին ձեռնտու չէ: Իսկ երբ ավագ որդին զորացրվելուց հետո պատմել էր, որ ադրբեջանական գյուղերում բնակիչներին տարհանել ու տանկեր էին բերել, դա եւս չէր նկատել:

Սեպտեմբերի 27-ին եւ դրան հաջորդող օրերին Աբգարի հեռախոսն անհասանելի էր: Հոկտեմբերի 1-ին հեռախոսին պատասխանել էր անծանոթ մի տղա՝ ասելով, որ Աբգարենց ուրիշ տեղ են տարել, իսկ հեռախոսը մնացել է իր մոտ, ապա հայտնել, թե ամեն ինչ լավ է, թող հանգիստ լինեն:

Աբգարի հարազատներին հանգստացնում էին նաեւ հրամանատարական կազմից՝ ասելով, որ հանգիստ լինեն, ինքը նորակոչիկ է, բունկերում է: Մինչդեռ Աբգարը պատերազմի առաջին օրվանից ռազմաճակատում էր: Նա զոհվեց սեպտեմբերի 29-ին Ֆիզուլու Կարախանբեյլի գյուղի մոտ ԱԹՍ-ի հարվածից: Աբգարից բացի՝ զոհվեցին նաեւ երկու մարտական ընկերները, մի քանիսը վիրավորվեցին:

Մեր խոսակցությունն ավելի է ծանրանում: Նայում եմ սպասքապահարանի ապակուց ժպտացող 2 տարեկան Աբգարի նկարին: Որդի կորցրած հոր առջեւ նստելն ու նայելը, թե ինչպես է երբեմն աննկատ մաքրում թաց աչքերը, ինչպես է ծանր շնչով պատմում որդու մարմինը գտնելու պատմությունը, մրրիկի պես քանդում են ներսդ: Եվ դու սկսում ես բառեր փնտրել, որոնք այդպես էլ չես գտնում:

Մինչեւ նոյեմբերի 14-ը Աբգարին ամենուր փնտրել են՝ հավատալով, որ նա լավ է: Բայց դրանք ինքնախաբեության շաբաթներ էին: Գեղամ Նազարյանը պատմում է, որ Հադրութից մի տղայի էր հանդիպել, ում ցավակցելու էր գնացել եղբոր զոհվելու կապակցությամբ: Նա ասել էր, որ վիճակը սարսափելի է՝ ի՞նչ բունկեր, ի՞նչ բան, բոլորն առաջնագծում են: «Բայց չէի ուզում հավատալ, մտածում էի՝ ախպերը զոհվել ա, խոսում ա, էլի»,- ասում է որդեկորույս հայրը:

Հոկտեմբերի 25-ին Աբգարի ծառայակիցներից մեկի հոր հետ էր խոսել: Վերջինս պատմել էր, թե տղաներին ասել են, որ 3 օրից ընդհանուր նահանջ է լինելու, բայց դրանից հետո էլ Աբգարից լուր չունեին: Բարեկամները, ընկերները սկսել էին Արցախ գնալ՝ Աբգարի մասին լուր իմանալու համար:

Նոյեմբերի 14-ին Աբգարենց վաշտի տղաներից մեկը հայտնել է, որ նա զոհվել է: Հետո հանդիպել էին Գուրգեն անունով մի մայորի, որն ասել էր, թե ինքն է Աբգարի մարմինը դրել մեքենայի մեջ: Բայց հարազատները մտածել էին, որ մայորն Աբգարի անմիջական հրամանատարը չէ ու գուցե շփոթում է:

«Որ նոյեմբերի 14-ին քեռին, Արմենակի, Աբգարի ընկերը եկան եւ մի քանի հոգով մտան տուն, ես արդեն հասկացա: Էդ ամբողջ օրը ես պատրաստ էի,- ասում է զրուցակիցս:- Գիշերները չէի քնում, ներքուստ զգում էի, թե ինչ է եղել, բայց ինքնախաբեությամբ էի զբաղվում, չէի ուզում հավատալ, որ զոհվել է, բայց ինքն ինձ նշաններով հասկացնում էր, որ զոհվել է»:

Գեղամ Նազարյանը մոտենում է հյուրասենյակի սպասքապահարանին՝ մատնացույց անելով իր եւ քրոջ մանկության լուսանկարը, որը դեռ 1977 թ. իր մայրն էր դրել այդտեղ: Ասում է՝ նկարը հնարավոր չէ տեղաշարժել: Բայց նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն այն շուռ եկավ, հետո խոհանոցում սկուտեղն ասես ձեռքով վերցնեին ու գցեին գետնին: Լուսաբացին էլ երազ էր տեսել, զրուցակցիս խոսքով՝ այն տեսիլք էր. Աբգարը նստած էր հյուրասենյակի կենտրոնում: «Որ տեսա, ասում եմ՝ Աբգար ջան, էս եկել ես, ու ինձ չեք ասո՞ւմ: Տեղից վեր կացավ, մոտեցավ ինձ, ասաց՝ հայրիկ, լսել եմ ֆուտբոլում մի քանի հետաքրքիր բան է լինելու: Ասի՝ Աբգար ջան, ի՞նչ ֆուտբոլ, ուղղակի նայում ենք: Հետո ասացի՝ Աբգար ջան, կթողնե՞ս քեզ գրկեմ: Ինքը չէր սիրում, երբ գրկում էին, պաչում էին, պիտի թաքուն գրկեիր: Ու մեկ էլ գրկում եմ: Երբ աչքերս բացեցի, տեսա, որ ննջասենյակում եմ: Հասկացա, որ տեսիլք է: Կնոջս՝ Նառային, ասացի՝ լավ բան չի եղել»,- հիշում է հայրն, ու մի պրկված նյարդ, կարծես, հանգիստ չի տալիս: Քիչ անց ավելացնում է. «Էդ օրն առաջին անգամ լացել եմ։ Էդ նույն իրիկունը եկան եւ ասացին: Փաստորեն, էրեխեն ինձ ուզում էր պատրաստել դրան»:

Ասում է՝ ինքնախաբեության այդ մի քանի շաբաթներին էլ որդուց նշաններ է ստացել: Հոկտեմբերի սկզբին դարձյալ երազ էր տեսել, որն էլի տեսիլքի պես էր: Երբ որդուն հարցրել էր, թե ոնց են, ասել էր. «Ո՞նց պիտի լինենք, զոհվում եմ, զոհվում ենք, զոհվում ենք»:

Դեկտեմբերյան մի օր Գեղամ Նազարյանին ընդդիմադիր 17 ուժերի շտաբից զանգահարել էին ու խնդրել ելույթ ունենալ: Սկզբից հրաժարվել է, բայց երբ մտերիմ ընկերն է զանգել ու խնդրել, չի կարողացել մերժել: Ասում է՝ մինչ այդ երբեք հանրահավաքներին ելույթ չէր ունեցել ու մտքի մեջ որոշել էր, թե ինչ պիտի ասի առաջին անգամ, բայց 2-3 բառ ասելուց հետո սկսել է խոսել այնպես, կարծես, ինքը չի եղել: Հիշում է, որ ֆիզիկապես էլ այդ օրը լավ չէր զգում, ու իրեն թվացել է, թե 2-3 րոպե է խոսել, մինչդեռ 19 րոպե ելույթ է ունեցել: Ավելի ուշ, կարդալով սեփական ելույթի տեքստը, զարմացել է: Ասում է՝ եթե մի քանի օր չարչարվես, խմբագրես, հազիվ այդպիսի լավ տեքստ ստացվի: Նկատում է, թե իր միջոցով զոհված տղաներն են խոսել:

Այս պատմությունը Գեղամ Նազարյանը պատահական չի նշում, ասում է՝ դրանից հետո որդու մարմինն իրենց հանձնեցին: Հունվարի 3-ին պարզվել էր, որ Աբգարի աճյունը հոկտեմբերի 2-ից գտնվել է Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Մայոր Գուրգենն էլ ասել էր, որ ինքը Աբգարի զինգրքույկը դրել էր հետը:

-Իսկ ինչո՞ւ չէին տալիս մարմինը:

-Երբ մի պահ զոհված տղերքի անունները հրապարակում էին, նայում էի, տեսնում էի՝ 18 տարեկան էրեխեքի անուններ հազվադեպ են դնում: Դա իրենց տակտիկան էր՝ քիչ-քիչ հրապարակել, որ մարդիկ չհասկանան, թե ինչ է կատարվել: 2002 թ. ծնվածների անուններ գրեթե չէին տալիս, որովհետեւ նրանք նորակոչիկ էին, իրավունք չունեին մասնակցելու մարտական գործողություններին:

Աբգարը զոհվել է զորակոչվելուց 2 ամիս եւ 5 օր անց: Հունվարի 8-ին նրան հուղարկավորել են Տավուշի մարզի Կիրանց գյուղի ընտանեկան գերեզմանում: Այդ օրն առատ ձյուն է եկել:

Աբգարի զոհվելու մասին իմանալուց հետո հայրը սկսել է գիրք գրել:

-Վերնագիրն արդեն գիտե՞ք,- հարցնում եմ:

-Հա, ինքն է որոշել,- սա ասելուց հետո գրադարակից հանում է մի գիրք եւ դնում սեղանին. Պետեր Հանդքեի «Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ» վեպն է:- Ես փոխել եմ, մի բան ավելացրել: Աբգարը բանակ գնալուց առաջ որոշեց էս գիրքը նվիրել ինձ, ու գիտեմ, որ վերնագրի համար է նվիրել: Ինքը, կարծես, գիտեր, որ սենց է լինելու:

Գեղամ Նազարյանը «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հեղինակն է, համակարգողը: Նրա խոսքով՝ այն պատերազմի մասնակիցների (զոհված կամ վիրավոր) ծնողների հարթակ է:

-Եթե իմանայիք, որ վերջին անգամ եք խոսում, ի՞նչ կասեիք Աբգարին:

-Էդպիսի բան լիներ, կգժվես: Շատ եմ մտածել, թե ինչ կանեի՝ կգնայի, կփախցնեի: Հետո բանականությամբ հասկանում ես, որ էդպիսի բան չէր կարող լինել,- պատասխանում է հայրը, բայց ավելի ուշ, երբ տնից դուրս գալիս նայում էինք պատին փակցված ու մինչեւ զորակոչվելն արված Աբգարի լուսանկարին, Գեղամ Նազարյանն ասում է, որ որդին բանակ մեկնելուց առաջ պատարագի էր գնացել, հիմա հետահայաց մտածում է՝ ինքն էլ կգնար նրա հետ:

-Էս ամեն ինչից հետո երկինքն ու երկիրը խառնվում են իրար, դու համ էնտեղ ես, համ էստեղ ես,- ասում է որդուն կորցրած հայրը:

Տան դռան մոտ պատից Աբգարի բաճկոնն է կախված: Հայրը մի ակնթարթ բռնում է այն՝ ասելով, որ մնացել է այնպես, ինչպես որդին էր կախել: Հուշերը թանձրանում են, հոր աչքերը կրկին թրթռում են հուզմունքից ու անսահման կարոտից:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի