Փաշինյանը կեղծ դեմոկրատիա է խաղարկում. ով կդառնա ԱԺ նախագահ
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում անհամբեր սպասում են վարչության առաջիկա նիստին, որի ընթացքում կորոշվի, թե ինչպես են բաշխվելու առաջիկա պաշտոնները։ Ովքեր են դառնալու ԱԺ նախագահ, փոխնախագահներ, կառավարությունում՝ փոխվարչապետներ, նախարարներ եւ այլն։
Վարչության անդամների ձայներով կորոշվի, թե ով է ընդունելի թիմի համար հատկապես ԱԺ ղեկավար պաշտոններում։ Ով ամենաշատ ձայներ հավաքի, նրան էլ կընտրեն խորհրդարանի խոսնակի պաշտոնում։ Իսկ թեկնածուները երեքն են․ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ում մասին թիմից ասացին՝ օր առաջ ուզում է գլուխն ազատել գործադիրից եւ տեղափոխվել ավելի հանգիստ գործի, գործող նախագահ Արարատ Միրզոյանը եւ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Երեքն էլ ակտիվ «քարոզարշավ» են անում թիմում եւ աջակիցների փնտրտուքով են զբաղված, բայց ամենաակտիվն Արսեն Թորոսյանն է՝ ապագա փոխվարչապետացուն, Նիկոլ Փաշինյանի սեւ գործերի դագանակը, ով աշխատում է Սուրեն Պապիկյանի օգտին եւ զբաղված է նրա լոբբինգով։ Արարատ Միրզոյանը նույնպես ձեռքերը ծալած չի նստել։ Ամենաթույլն Ալեն Սիմոնյանի դիրքերն են։
Իհարկե, գործընթացն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի ձեռքում է, եւ ինչպես ուզենա, այնպես էլ ներթիմային կարծիք «կձեւավորի», սակայն, ինչպես երեւում է, նա այստեղ էլ որոշել է կեղծ դեմոկրատիա խաղարկել։ Ընդ որում՝ բոլորին առանձին-առանձին ասում է՝ ես քեզ եմ տեսնում այդ պաշտոնում, բայց ես չեմ որոշելու, այլ՝ վարչությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը