Հայաստանն ինքնասպան է եղել
«Փաստ» օրաթերթը գրում է. «sevastopol.su-ն «Հրաժեշտ տանք Հայաստանին. ինքնասպանություն է տեղի ունեցել» վերնագրով հոդվածում գրում է, որ անգամ փոքրագույն կասկած չկա, որ տեղի է ունեցել Հայաստանի ինքնասպանությունը: Եվ դա տեղի է ունեցել հենց հայերի կամքով: Այստեղ կարելի է վիճել միայն այդ կամքի ճշգրիտ արժեքների մասին: Բայց դրանք, ըստ էության, արդեն դետալներ են: Հիմնական արդյունքն անվիճելի է՝ հայկական պետականությունը վերջացել է այս պատմական փուլում: Կարելի է փաստել, որ Փաշինյանին ընտրելով (որը Հայաստանի համար սարսափելի, բարոյազրկող և նվաստացուցիչ ռազմական պարտություն է կազմակերպել)՝ հայ հասարակության մեջ մի շարք միտումներ են հաղթել: Նախ՝ Հայաստանում գյուղը ջախջախել է քաղաքին: Մայդանի արդյունքում ևս տեղի է ունեցել ճիշտ նույնը Ուկրաինայում:
Եվ գյուղի հետ միասին հաղթել է գյուղական մտածելակերպը. բանական, կիրթ և խելացի մարդկանց հաղթել են զգացմունքային, սահմանափակ և «խորամանկ» մարդիկ: Հաղթել են նրանք, ովքեր հակված են հավատալ իրենց սեփական պատրանքներին, ատում են նրանց, ովքեր փորձում են ցրել դրանք, և հույս ունեն, որ ամեն ինչ «ինչ-որ կերպ» լավ կլինի։ Երկրորդ հերթին հաղթել է ինֆանտիլիզմը: Հաղթական է եղել սեփական սխալների համար պատասխանելու հավաքական չկամությունը և այն համոզմունքը, որ շրջապատում բոլորը պարտական են իրենց, իսկ իրենք ոչ մեկին պարտք չեն: Կրկին՝ ճիշտ նույնը, ինչ Ուկրաինայում: Երրորդ՝ հաղթել է քաղքենիությունը՝ ամեն գնով անձնական շահի և անձնական հարմարավետության ցանկությունը: Փաշինյանի օգտին քվեարկողների համար Արցախի կորուստը ողբերգություն չէ: Նրանց շատ ավելի հետաքրքրում է այն, թե որքան համեղ է խոստացված տոլման:
Ավելին, այստեղ առանցքային բառը «խոստում» բառն է: Հասարակության զգալի մասը բավականին հանգիստ կընդունի նույնիսկ թուրքական օկուպացիան: Ավելին, Էրդողանը խոստացել է «պայմաններ ստեղծել առևտրի համար»: Բայց վերջում ոչ թե տոլմա կլինի, այլ նոր ցեղասպանություն: Եվ դա բոլորը հասկանում են. այս տարածաշրջանում ոչ ոքի պետք չէ ոչ միայն հայկական պետականությունը, այլ նաև հենց իրենք հայերը՝ բառիս բուն ֆիզիկական իմաստով: Ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ նրանց համակարգողներին Լոնդոնից: Իրականում այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա: Հայաստանը չի ուզում արթնանալ: Եվ հիմա նրա ներկայիս երազանքը կարող է դառնալ հավերժական երազանք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը