Արարատ Միրզոյանը խզել է իր փոխհարաբերությունները թիմակիցների հետ․ նա կտրուկ փոխվել է, որևէ ձևով որևէ մեկը նրա վարքագիծը չի հասկանում
««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանության վերնախավը վերջին օրերին ամեն ինչ արել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ևս միանա իրենց քարոզարշավին ու անպայման ելույթներ ունենա: Ըստ մեր տեղեկությունների՝ բավականին երկար ժամանակ տարբեր մասնագետներ են աշխատել Միրզոյանի հետ, որ նա նախ հանրության հետ սկսի շփվել, փողոց դուրս գալ, ապա խոսի:
Նշենք, որ նոյեմբերի 9-ին լույս 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելու համաձայնագիր է ստորագրել, խորհրդարանի հարակից տարածքում Միրզոյանին մի խումբ անձինք դաժանաբար ծեծի էին ենթարկել:
Վերջինս մի քանի վիրահատություն էր տարել, վերադարձել էր խորհրդարան, բայց կտրականապես իշխանության հետ ինչ-որ միջոցառումների չէր մասնակցում և մինչև հիմա էլ ոչ մի լրագրողի հարցի չի պատասխանել:
Ըստ մեր տեղեկությունների՝ Արարատ Միրզոյանը խզել է նաև իր փոխհարաբերությունները իր թիմակիցների հետ, նրանցից որևէ մեկին անգամ թիկունք չեղավ ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար: Միրզոյանը շատ կտրուկ փոխվել է, որևէ ձևով որևէ մեկը նրա վարքագիծը չի հասկանում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...