Քաջարանցիների առջեւ մասնակցության արգելք դրված չէր, կար մասնակցության ամոթ. քաղաքապետ
Էժանագին թատրոն էր, տիպիկ բալագան, ամեն պարագան իրենցից էր` ռեժիսոր, օպերատոր, դերասան, հանդիսատես, խաղարկվող մեռելը, դեկորացիան, միայն տարածքն էր մեզնից։ Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի հայտարարությանը, թե «Սյունիքի որոշ քաղաքապետերի ընտրություններից հետո պառկեցնելու են Ագարակի ասֆալտներին»։
«Ասում են` հոխորտում, իրեն պատառոտում էր, սպառնում էր. կլինիկական ախտանշաններ են։ Արդեն անեկդոտներ են պտտվում Քաջարանում։ Մարդը նայում է իր հետ բերած անհայտ ծագման ամբոխին ու ասում`սիրելի քաջարանցիներ...Այ քո խիղճը կտրվի, դու էնտեղ քաջարանցի որտե՞ղ տեսար։ Քաջարանցիների առջեւ մասնակցության արգելք դրված չէր, կար մասնակցության ամոթ։ Քաջարանը չմասնակցեց այդ խայտառակությանը, դա արհամարհանքի, մերժման դրսեւորում էր։ Կուլակաթափության պատրանքներով միամիտ մարդկանց մոլորեցնում է։ Զոմբիները դեռ չեն հասկացել, որ էդ մարդը մինչեւ օրս միայն իր թիմին է հարստացրել ու թքած ունի երկրի ապագայի ու ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի վրա»,– ասաց Քաջարանի քաղաքապետը։
Նրա խոսքով՝ այսօր Սյունիքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի ունեցած քարոզարշավը քաղաքական ֆուրշետ էր. «Իրենք բերեցին, փռեցին, կերան, կենացի մակարդակով մի երկու սուտ փչեցին, հավաքվեցին ու գնացին։ Հա, երեւի նաեւ չմոռացավ անամոթաբար ասել, սիրում է բոլորին, խոնարհվում է բոլորի առաջ։ Իհարկե, երկիրը այս վիճակից հանելու ծրագիր, օրակարգ, ռազմավարություն չունեն ու չեն էլ կարող ունենալ»։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը