Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը ԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասին Կարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո» Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել է Դա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներ Բրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել է Կապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը STEAM ծրագիրն արդեն գործնական փուլում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցու ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ

Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկանները
Հայաստան

Շուշիում թողեցի թատրոնն իր ունեցվածքով, ամբողջ արխիվը, իմ 53 տարվա արխիվը: Մտածում էի՝ հաղթելու ենք, հետ ենք գնալու

Պատերազմի օրերն էին։ Շուշին ռմբակոծվում ու հրետակոծվում էր։ Քաղաքի բնակիչներին սկսել էին տարհանել։ Ավոտբուսներով բակեր էին մտնում, մարդկանց խնդրում հավաքել առաջին անհրաժեշտության իրերն ու արագ իջնել։ Նրանց ասում էին, թե նորից հետ են գնալու Շուշի։ Հոկտեմբերի վերջին քաղաքում քիչ թվով մարդիկ էին մնացել, գրում է hetq.am-ը։

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանն ամեն առավոտ աշխատանքի էր գնում հրետակոծվող քաղաքում։ Նա բացում էր թատրոնի փակ դուռը, բարձրանում իր աշխատասենյակը եւ սովորականի պես, ասես ոչինչ չէր եղել, աշխատում էր։ Նոր ներկայացում էին պատրաստում՝ Հովհաննես Թումանյանի «Պոետն ու մուսան»։ Այն, սակայն, այդպես էլ անավարտ մնաց։ Թատրոնի աշխատակիցներից շատերն արդեն տարհանվել էին քաղաքից։ Իսկ Լեոնիդ Հարությունյանը չէր էլ մտածում Շուշիից դուրս գալու մասին։ Պայուսակը, որով ամեն օր աշխատանքի էր գնում, այսօր դարձել է նրա ամբողջ «տունը»:

Լեոնիդ Հարությունյանը գյումրեցի է: 1975 թ. հրավիրվել էր Ստեփանակերտի թատրոն. նախ որպես դերասան, ապա ռեժիսոր աշխատեց: 1988 թ. թատրոնում ներքին խժդժությունների պատճառով Գյումրի էր վերադարձել: Երկրաշարժի օրը՝ դեկտեմբերի 7-ի առավոտյան, տիկնիկային թատրոնում փորձ էր նշանակել: Չնայած դերասաններն ընդդիմացել էին փորձի վաղ ժամի համար, բայց գնացել էին: «Ժամը 12-ից 20 րոպե շուտ ընդմիջում տվեցի, ասացի՝ ընդմիջում կանենք, հետո կխոսենք, եւ այդ պահին ցնցումն սկսվեց։ Մեր մեծ դերասաններից մեկը՝ Վոլոդյա Ասատրյանը, ասաց՝ ժաժք է, ժաժք է։ Տեղներիցս թռանք։ Որտեղ նստած էի, երկաթե ոտքերով լայն բազկաթոռ էր, պատն ընկավ ուղիղ այդ տեղի վրա։ Ովքեր կային թատրոնում, ողջ մնացին։ Ովքեր ընդդիմացել էին, երկրաշարժից հետո լացելով եկան ինձ մոտ, ասացին՝ Լեոնիդ ջան, շնորհակալ ենք, մեզ փրկեցիր, դու մեզ պարտադրեցիր առավոտյան շուտ գալ փորձի, եթե չգայինք, գուցե հիմա ողջ չլինեինք»,- հիշում է գյումրեցի ռեժիսորը։

1995 թ. Հարությունյանին կրկին խնդրում են վերադառնալ Ստեփանակերտի թատրոն: Երկրորդ անգամ գնալու որոշումը բարդ էր, բայց հետպատերազմյան իրավիճակը, ապա այն մտայնությունը, որ թատրոնն իր կարիքն ունի, ստիպեցին դարձյալ հետ գնալ Ստեփանակերտ: Այստեղ աշխատել է մինչեւ 2007 թ., որից հետո տեղափոխվել է Շուշի, որտեղ սաղմնային վիճակում երեք թատրոններ կային՝ մանկապատանեկան, տիկնիկային եւ դրամատիկական: Հարությունյանը դրանք միավորեց մեկ թատրոնի տանիքի տակ՝ չխախտելով ժանրային առանձնահատկությունները: Դրան ավելացրեց նաեւ պոեզիայի ժանրը (մինչեւ 2014 թ. նա եղել է թատրոնի տնօրենը, ապա՝ գեղարվեստական ղեկավարը):

Թատրոնը մշտական շենք չուներ։ Տեղից տեղ էին «թափառում»։ Զրուցակիցս ժպիտով է հիշում, թե ինչպես էին 16 քմ մակերեսով սենյակում ներկայացում բեմադրել, որին ներկա էր Արցախի այդ ժամանակվա նախագահ Բակո Սահակյանը։ Իսկ երբ Շուշիի մշակույթի տունը կառուցեցին, թատրոնը ձեռք բերեց իր մշտական տեղը։ Լեոնիդ Հարությունյանի խնդրանքով կցակառույց էին պատրաստել թատրոնի համար, բեմն էին մեծացրել։

Պատերազմի օրերին Շուշիի մշակույթի տան շենքի գետնահարկը որպես ապաստարան էր ծառայում քաղաքացիներին։ Հոկտեմբերի 7-ի ռմբակոծության օրը թատրոնի գեղարվեստական ղեկավարը սովորականի պես իր աշխատասենյակում էր։ Հիշում է, որ այդ օրը ոստիկաններն անընդհատ ներսուդուրս էին անում շենք, վերեւում էլ անօդաչու թռչող սարքերն էին պտտվում:

«Մեկ էլ որ ռումբը չխփեց, լուսամուտից նայում եմ, շենքը գնում է: Դահլիճի վրա էր ընկել, ավերակ էր դառել այն: Ես դուրս թռա շենքից: Տեսա պատգարակներով ոստիկաններին դուրս են բերում շենքից: Մի երիտասարդ, հրաշք տեսքով ոստիկան հենց պատգարակին մեռավ: Մտա ներս, տեսա մի ոստիկան կպել է աթոռին՝ արյունը չռում էր դեմքից, հրաժարվում էր դուրս գալ, սթրեսի մեջ էր: Դահլիճի տակ նաեւ ապաստարան կար, մեկ էլ նկատեցի, որ այդտեղից մի ծեր կին, ոնց որ մահվան ուրվականը, ուզում է դուրս գալ»,- վերհիշում է զրուցակիցս:

Թատրոնի գույքը փոշու մեջ էր: Փորձասենյակների, գրիմանոցների դռները պոկված էին եւ մի կողմ նետված: «Առաջին հարկից մինչեւ երկրորդ հարկ սկսեցի մաքրել, լվանալ: Ասացի՝ Աստված պահել է, ուրեմն՝ հետ կգանք, կվերանորոգենք: Ներքեւի կողպեքն էլ պոկվել էր, մի մուրճ գտա, սարքեցի, բանալին մոտս էր, փակեցի»,- ասում է զրուցակիցս:

Դրան հաջորդող օրերին կրկին սկսել էր աշխատել: Ընդմիջումներին նկուղ էր իջնում՝ մարդկանց հետ խոսելու, նորություններ իմանալու համար:

Լեոնիդ Հարությունյանն ասում է՝ չէր թաքնվում, մտածում էր, թե ինչ կլինի՝ կլինի: Մի անգամ էլ, երբ բարձրացել էր աշխատասենյակ, պայուսակի մեջ բանալին չէր գտել: Տուն հասնելու փոխարեն իջել էր ապաստարան, մտածել էր՝ մի քիչ կխոսի բնակիչների հետ, հետո ավելի ուշ կգնա տուն՝ բանալու հետեւից: Երբ իջել էր նկուղ, այնտեղ ապրողներից մեկն ասել էր, որ թատրոնը ռմբակոծել են: Ռումբը պայթել էր հենց իր աշխատասենյակի առաջ: «Եթե բանալին վերցրած լինեի ինձ հետ, այսօր զրույց չէինք ունենա»,- նկատում է նա:

Քաղաքում գնալով ավելի վտանգավոր էր դառնում մնալը: Ռմբակոծությունը չէր դադարում: Մինչեւ հոկտեմբերի 31-ը Լեոնիդ Հարությունյանը եղել է Շուշիում: «Ես չէի մտածում, որ թուրքը ոտք կդնի Շուշիում: Մտածում էի, որ հաղթելու ենք, հետ ենք գալու»,- նշում է նա:

Թատրոնի ղեկավարը Շուշիում մնում էր դստեր՝ Շուշանի հետ: Հենց վերջինիս անվտանգությունից ելնելով էլ՝ որոշել էր դուրս գալ քաղաքից: Սակայն այդ ժամանակ ոչ ավտոբուսներ կային, որ կտանեին նրանց, ոչ էլ մեքենաներ: Երբ Շուշիի քաղաքապետի մոտ էր գնացել՝ հարցնելով, թե արդյոք Երեւան գնացող մեքենա կա Շուշանին տանելու համար, բացասական պատասխան էր ստացել: Այդտեղից դուրս գալուց հետո ճանապարհին մի մեքենա էր մոտեցել, որը Երեւանից լրագրողներ էր տարել Արցախ: Վարորդը, որ հետո պարզվեց, արտգործնախարարության աշխատակցիներից էր, նրանից ներողություն էր խնդրել, ասել, որ ուտելիք է մնացել, եթե իրեն տա, հո չի նեղանա, չի ուզում հետ տանել Երեւան: Մեքենան դատարկ էր: Այդ ժամանակ էլ Լեոնիդ Հարությունյանը խնդրել է իրեն եւ դստերը Երեւան հասցնել:

Շուշանին դժվարությամբ համոզեցին Շուշիից դուրս գալ: Նա մի քանի պայուսակներ էր հավաքել իրերով՝ Երեւան բերելու համար, հայրն ասել էր, թե ինչու է այդքան հավաքում, մեկ է՝ հետ են գնալու: Միայն սպասքով լցված մի պայուսակ են բերել իրենց հետ: Շուշանը իր պահոցից միայն 5 հազար դրամ էր վերցրել՝ ասելով, թե միեւնույնն է՝ շուտով վերադառնալու են: Նա Շուշիից դուրս եկավ տնային հողաթափերով:

Դեպի Երեւան ճանապարհին անընդհատ լսվում էին ռումբերի պայթյունները, դրանք ավելի մոտ էին թվում:

«Շուշիում թողեցի թատրոնն իր ունեցվածքով, ամբողջ արխիվը, իմ 53 տարվա արխիվը: Մտածում էի՝ հաղթելու ենք, հետ ենք գնալու»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Մենք լռում ենք։ Հուզմունքի մի թրթիռ անցնում է Շուշիում ամեն ինչ թողած մարդու դեմքով։ Ասում է՝ հիմա էլ հոգով այնտեղ է։

Շուշիում անցկացրած վերջին օրերն իսկապես ծանր ու տխուր էին։ Թախծի մի ամպ իջնում է զրուցակցիս դեմքին։ «Կենդանիները որբացած ման էին գալիս։ Երբ մարդ էին տեսնում, զարմացած նայում էին։ Երբ գիշերով իջնում էի, լույս չկար, հեռախոսիս լույսն էի վառում։ Շները, կատուները ոտքերի արանքով նվնվալով քայլում էին։ Նրանք որբացած էին։ Այն աչքերը, որ մարդ էին տեսնում, մի տեսակ ուշադիր․․․ Ապշելու բան է»,- ասում է նա։

Մի անգամ մզկիթի կողքի շենքով տուն գնալիս մի հսկա գամփռ մոտեցել էր Լեոնիդ Հարությունյանին: Ասում է՝ շներից առհասարակ վախենում է, եւ այդ գամփռը դունչը քսում էր իրեն, հոտոտում։ Այդ պահին թատրոնի դերասանուհիներից մեկի եղբորն էր տեսել, ով ասել էր, որ վախենալ պետք չէ, շունն իր շղթան կտրել է ու մարդ է փնտրում քաղաքում։ Հարությունյանին տեսնելով՝ որպես հարազատ էր ընդունել։ «Այդ որբությունը, պատերազմական ահասարսուռ վիճակը կենդանուն մարդկային զգացմունքի էր բերել»,- նշում է զրուցակիցս։

Ասում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը լսելուց հետո չէր հավատում, որ Շուշին ընկավ, եւ երբեք չէր մտածի, որ այնտեղ թուրքի ոտք կմտնի։ Զրուցակցիս խոսքով՝ մենք պարտվել ենք ճակատամարտը, սակայն պատերազմը մշտապես եղել է, կա եւ շարունակվելու է։ Նրա բնորոշմամբ՝ դա Հայկի եւ Բելի պատերազմն է։ Մեր զրույցի վերջում ավելացնում է՝ Շուշին էլ է հետ գալու, Հադրութն էլ, եւ ինքը միանալու է դրա համար պայքարին։

Հիմա Լեոնիդ Հարությունյանի ամբողջ «ունեցվածքը» այն մի պայուսակն է, որով աշխատանքի էր գնում-գալիս։ Շուշիից հեռանալուց առաջ հավաքելով առաջին անրաժեշտության իրերը, ինչպես նաեւ իր գրպանի գիրքը՝ դերասաններից նվեր ստացած «Նարեկը», համոզված էր, որ շուտով վերադառնալու է։ Ասում է՝ հիմա ապրում է օդից կախված վիճակում։ «Թող ինձ ներեն իմ երեխաները, եղբայրները, հարազատները, որոնք իրենց տներն ունեն, եւ ես այնտեղ քնում եմ, բայց իմ տունը չէ։ Հիմա էլ գիտեմ, թե Շուշիում եմ։ Իմ տունն էլ, թատրոնն էլ այնտեղ են»,- ասում է Լեոնիդ Հարությունյանը։