Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ. եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` հունիսի 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ը՝ ցերեկը, աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 13-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +33+35։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +31+33,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,
Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,
Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +28+33,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+35,
Արարատում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +33+36,
Արմավիրում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +33+36,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +33+36,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +33+37,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+30,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +31+36։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը