Սորոսականները զանգվածորեն լցվում են դպրոցական խորհուրդներ՝ փոխքաղաքապետի ձեռամբ
Yerkir.am-ը գրում է․
«Վերջին շրջանում, երբ ողջ հանրապետությունը զբաղված է բացառապես ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով, որով էլ պայմանավորված է կյանքի բոլոր ոլորտների, այդ թվում՝ կրթության բարեփոխումները, ուշագրավ է հատկապես Երևանի քաղաքապետի տեղակալ, հայտնի ապազգային Գայանե Մելքոմ-Մելքոմյանի գործելաոճը։
Կանխազգալով Նիկոլի հայրենավաճառ իշխանության գահավիժումը՝ Գ․ Մելքոմ-Մելքոմյանն այս օրերին իր ողջ ցանկություններն ու ճաշակն է օգտագործում՝ դպրոցների կառավարման խորհուրդների կազմը շուտափույթ կազմաքանդելու և դրանք իրեն ցանկալի անձանց կազմով համալրելու համար։ Ընդ որում՝ դա անում է ուսումնական բնագավառին վերաբերող այնպիսի կարևորություն ներկայացնող խնդրի հարցում, ինչպիսին դպրոցների կառավարման խորհուրդների կազմերի ընտրությունն է:
Դպրոցներին առաջարկվող կառավարման խորհուրդների կազմերի ընտրության գործընթացն ամբողջովին հենց ինքն է ղեկավարում՝ համարելով իր բացառիկ լիազորությունը և հաշվի չի առնում նույնիսկ նախորդ խորհուրդների կազմերի աշխատանքային հարուստ փորձն ու հմտությունները։
Ողբերգությունն այն է, թե հատկապես ինչ հանգամանքներ նկատի ունենալով է տիկին Մելքոմ-Մելքոմյանը դպրոցների խորհուրդների անդամների մի զգալի մասին նախատեսել հանել ցուցակներից, իսկ նախկին որոշ անդամների՝ թողնել անփոփոխ՝ ըստ ցանկության. նա, բնականաբար, կրճատում է ազգային բարձր նկարագրի տեր, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող անձանց՝ վերջիններիս տեղերում խցկելով սորոսական-ապազգային վարքուբարքով ու դիմագծերով հայտնի թափթփուկների, որոնց շարքերում են նաև այնպիսիք, ովքեր ուսումնական պրոցեսների ու դրանց առնչվող խնդիրների հետ երբևէ առնչություն չեն ունեցել։ Չնայած, երևի թե տիկին Մելքոմ-Մելքոնմյանն այստեղ ազնիվ է. ինչու՞ պետք է ամենուր խցկված լինեն փողոցից պատահաբար հայտնված նիկոլական անհայրենիքներ, իսկ դպրոցներում՝ ոչ։
Այսպիսով՝ պարզ է մի բան․ կրթությանը վերաբերող հարցերը ևս պետք է լուծել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից, նոր ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի կազմ ձևավորելուց հետո՝ հաշվի առնելով, որ նիկոլական կազմաքանդիչ, հակազգային և բարոյազուրկ իշխանությունը մեծ ավերներ է գործել նաև կրթական ոլորտում»։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը