Փորձել են ազատել նաև Գրիգորի Խաչատուրովին
Հարգելի՛ հայրենակիցներ, ստիպված եմ այս կարևոր հարցին անդրադառնալ, քանի որ լռությունս կարող է անդառնալի հետևանք թողնել։
Օրեր առաջ տեղեկացա, որ Տավուշի մարզի հրամանատարներից մեկին՝ անփոխարինելի Արտակ Թադևոսյանին, նախարարը ուզում է աշխատանքից ազատել և ոչ թե տեղափոխել, այլ ազատել։ Փորձեցի հենց տավուշեցիներից պարզել լուրի իսկությունը, բայց բոլոր տեղերից ստացա պատասխան, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Երեկ արդեն լուրը հաստատվեց և պարզվում է նախարարը իբր քաղաքական հայացքներ է նկատել և դրանից ելնելով որոշել է ազատել Արտակ Թադևոսյանին և Մեղրու գնդի հրամանատարին՝ Արգամ Ավագյանին, իսկ ավելի ուշ պարզեցի, որ ծառայողական քննություն է նշանակվել հրամանատարների նկատմամբ, որից հետո հրամանը կլինի։
Թվում է, թե մանրուք է և ոչ մի լուրջ բան չկա այս ամենում, բայց...
Գիշերը մեկ այլ լուր լսեցի, որը հավանական տարբերակ է և եթե նախարարին ու ԳՇ պետին հաջողվեց դա անել, դա կլինի Տավուշի 7 գյուղերի լուռ հանձնման ճանապարհը։
Տեղեկացա, որ նախնական փորձել են Արտակ Թադևոսյանին ազատել, իսկ այնուհետև ողջ հրամ կազմին, այդ թվում նաև Գրիգորի Խաչատուրովին և սա նշանակում է, որ այս քայլը ուղղված Արտակ Թադևոսյանին, ոչ թե քաղաքական ինչ-որ ներգրավվածություն հարց է կամ հայացքների, այլ պատրվակ է իրենց սև գործն անելու։
Ուստի, կոչ եմ անում ԳՇ պետին և ՊՆ նախարարին, հեռու մնալ նման քայլից, այլապես սա կլինի համահայկական ընդվզման նախապայման ։
Արտակ Թադևոսյանը եզակի հրամանատար է և միակ բանը, որ պետք էր անել, դա հրավիրելն էր ՊՆ և շնորհակալություն հայտնել, եթե դա չեք արել, ուրեմն անելիք չունե՛ք և մեր բանակի մարտունակ վերջին պատառից հեռո՛ւ մնացեք։
Այս պահին մեղմ եմ արտահայտվում՝ գիտակցելով հարցի զգայունությունը։ Հարգելի տավուշեցիներ, խնդրում եմ լինեք զգոն և սատար կանգնենք մեր բանակին։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը