Ներքին հրահանգ՝ Փաշինյանին դավաճան ասողների հարցերը տեղում լուծել
«Հրապարակը» գրում է.
Քարոզարշավի հենց առաջին օրը Նիկոլ Փաշինյանի աջակիցները՝ վարչապետի եւ, ըստ որոշ լուրերի՝ Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի հետ միասին, Արմավիրի մարզում ծեծի ենթարկեցին նրան դավաճան անվանած քաղաքացուն: Մեզ զանգահարած անձը տեղեկացրեց, որ վերջերս նման դեպք գրանցվել է նաեւ Հյուսիսային պողոտայում՝ ծեծի են ենթարկել Փաշինյանին դավաճան գոռացողին, իսկ մի քանի օր առաջ էլ Վանաձորում Փաշինյանի հասցեին բացասական արտահայտություններ արած քաղաքացուն փողոցից նստեցրել են մեքենան ու տարել:
ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ ներքին հրահանգ կա վարչապետի ԺՊ-ից՝ այսուհետ իրեն դավաճան ասողների հարցերը տեղում լուծել՝ բռնել ու ծեծել, որպեսզի դաս լինի մյուսների համար, եւ քարոզչության հետագա ընթացքն անխափան անցնի: Իսկ ամենամեծ պատիժը Փաշինյանին քննադատողներին բաժին է հասնելու հունիսի 20-ից հետո՝ իշխանությունն այդ առումով մեծ ծրագրեր է կազմում։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը