Հայրենի հող հանձնողն այս իշխանությունն է, որն առաջին օրվանից սկսել է հետևողականորեն քայքայել մեր երկրի ողնաշարը՝ հայկական բանակը․ Ռ․ Քոչարյան
Մինչև քարոզարշավը մեր բազմաթիվ հանդիպումներն ի հայտ բերեցին մեր ժողովրդին հուզող երկու հիմնական հարցեր, առաջինն անվտանգություն է՝ իր բազմաթիվ բաղադրիչներով․ այսօր սահմաններն անպաշտպան են, բանակի ողնաշարը ջարդված է, այսօր նույնիսկ երկրի ներսում անվտանգ չէ, քանի որ կա հանցագործությունների շեշտակի աճ։ Այս մասին Սյունիքի Ագարակ քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հաջորդ հացը, Քոչարյանի խոսքով, տնտեսական իրավիճակն է։ «Ունենք խոր անկում, գործազրկության աճ, աղքատության շեշտակի աճ ՀՀ-ում, և այս ամենից բխում է արտագաղթի տագնապալի աճ։ 4 ամսում 80 հզր մարդ մեկնել է երկրից, այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում չի եղել վերջին 25 տարում։ Սա ահազանգ է, որ մենք բոլորս ինչ-որ բան պետք է անենք։ Ձեզանից յուրաքանչյուրն իր անելիքն ունի հունիսի 20-ին՝ կանգնեցնել այս վիճակը, փոխել այն քաղաքական թիմը, որը երկիրն այս վիճակին է հասցրել և ընտրել նրանց, ովքեր, ձեր կարծիքով, ի վիճակի են երկիրն այս փոսից, ճգնաժամից հանել»,-ասաց նա՝ նշելով, թե առաջարկում են իրենց։
«Մենք ձեզ ասում ենք, որ մենք այն ուժն ենք, որն ունի փորձ, գիտելիքներ, որն արդեն երկու անգամ՝ Ղարաբաղում և Հայաստանում, ապացուցել է, որ կարող է իրավիճակ փոխել, և եթե դուք ձեր վստահության քվեն տաք մեզ, ապա վստահ եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու, և մենք գնալու ենք դեպի ուժեղ ՀՀ։ 24 համարն էլ սիմվոլիկ է․ օրն ունի 24 ժամ, մենք պատրաստ ենք աշխատել 24 ժամ»,-հայտարարեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ սա այն թիմն է, որն իր խոստումն ի վիճակի է կատարել։
Նա նաև անդրադարձավ Մեղրիին՝ նշելով․ «Պետք է ասեք՝ բա ինքն այն Քոչարյանը չէ՞, որ 15 տարի է՝ Մեղրին հանձնում է, այդպես էլ չհանձնեց․ հակաքարոզչությամբ մարդկանց մեջ սրսկված է այդպիսի մի թեզ․ մի հավատացեք բացարձակ ստերին։ Հայրենի հող հանձնողն այս իշխանությունն է, որն ամենից շատ էր խոսում տարբեր հաճելի գաղափարների մասին, բայց իշխանությունը ստանձնելու հենց առաջին օրվանից սկսել է հետևողականորեն քայքայել մեր երկրի ողնաշարը՝ հայկական բանակը, որի արդյունքում մենք ունեցանք մեծ տարածքային կորուստներ, և այսօր ինձ մեղադրողները քննարկում են Մեղրի միջանցքի հարցը։ Իրականությունը սա է»,-ասաց նա։
ՀՀ երկրորդ նախագահը նշեց ՝ կոմունիկացիաների բացմանը կողմ են, բայց դրանից ոչ ավել, քանի որ Թուրքիայի հեռահար նպատակներն ուրիշ են․ «Սկզբում կասեն միջանցք, հետո՝ մի քիչ ավել, մի քիչ ավել, հետո ունենալու ենք անվտանգության լրջագույն պրոբլեմներ»,-ասաց նա։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ