Նիկոլի «հաղթական» ելույթի պահին թշնամին կրակել է Կութի հովվի վրա և առևանգել նախիրը
Yerkir.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում տեղի է ունեցել հերթական «խաղաղ» միջադեպը. Նիկոլի՝ Քարվաճառի դավաճանական հանձնումից հետո գյուղի մերձակայքում դիրքավորված թշնամու զինվորները կրակել են գյուղի հովվի վրա։
Գյուղից հայտնում են, որ հովիվը, ձին նստած, փորձել է դեպի գյուղ քշել դիրքավորված թշնամու տեսադաշտում արածող նախիրը, և հենց այդ պահին թշնամին կրակել է հովվի վրա։ Ըստ նախնական տեղեկության՝ հովիվը, բարեբախտաբար, չի տուժել, սակայն կրակոցներից վնասվածքներ է ստացել նրա ձին։ Կրակոցներից վնասվել են նաև մի քանի կովեր։ Կրակահերթի տակ պահելով հովվին՝ թշնամին առևանգել է Կութ գյուղի նախիրը՝ շուրջ 50-60 գլուխ անասուն։
Հ. Գ. Այն պահին, երբ թշնամին ազատորեն գործում էր մեր հայրենիքում՝ սրտի ուզածով վարվելով անզեն բնակչության հետ, երկրի ղեկավարի աթոռին կառչած Փաշինյանը ճոխ սրահում հերթական ներկայացումն էր կազմակերպել և, դեմքին փրկչի կերպարանք տալով, ճամարտակում էր հզոր ու անվտանգ երկրի մասին։ Իսկ հերթական դրամահավաք֊երեւույթի նպատակն էր գումար հավաքել և դրանով փորձել ապահովել հայրենադավ իշխանության վերարտադրությունը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ