Փաշինյանն ընտրություններին ընդառաջ Կոտայքը «մաքրազարդում» է Սասուն Միքայելյանի կադրերից
«Հրապարակը» գրում է. «Նիկոլ Փաշինյանն ընտրություններին ընդառաջ Կոտայքը մաքրազարդում է Սասուն Միքայելյանի կադրերից․ երեկ պաշտոնանկ արվեց մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը` Սասուն Միքայելյանի ընկերն ու կնոջ ազգականը։ Փաշինյանը կասկածներ ունի, որ Միքայելյանի հրահանգով վարչական ռեսուրսը կծառայեցվի ոչ թե իշխանությանը, այլ ուրիշ ուժերի համար։ Հիշեցնենք, որ օրերս Միքայելյանը հայտարարեց ընտրություններին չմասնակցելու մասին, իսկ դրա իրական պատճառն այն է, որ նա նախ պահանջել է առաջին հնգյակում իր համար նախատեսված տեղում գրել ավագ որդու՝ Մեխակի անունը։ Բացի դա, ԵԿՄ-ականների մի մեծ ցանկ է ներկայացրել Փաշինյանին՝ պահանջելով նրանց ևս ընդգրկել ցուցակի անցողիկ հորիզոնականներում։
«Կամանդիրը» ծրագրել է ապագա խորհրդարանում իր կուրացիայի տակ գտնվող «երկրապահների» խումբ ունենալ, Փաշինյանը մերժել է առաջարկը, որին հաջորդեց ընտրապայքարից դուրս գալու մասին Միքայելյանի հայտարարությունը։ Ավելի մտերիմների մոտ նա սպառնացել է՝ որ եթե Կոտայքում ինքը չաշխատի, կտեսնի, թե իշխանությունն ինչքան ձայն կստանա։ Հենց այդ պատճառով էլ նոր մարզպետ նշանակվեց նախկին ԿԳԲ-շնիկ, որ ընտրություններից առաջ հին ու բարի մեթոդներով մարզն իր ձեռքը հավաքի։ Եվ դա կսկսի մարզպետարանից՝ հեռացնելով Սասուն Միքայելյանի ազգուտակին։
Հիշեցնենք, որ Միքայելյանի դուստրը մարզպետի օգնականն է, փեսան՝ փոխմարզպետը, վարչության պետերի և աշխատակազմի մեծ մասը ևս սասունականներ են։ Բայց ժամանակը կարճ է՝ կհասցնի՞ նոր մարզպետը մարզում մթնոլորտ փոխել»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը