Մուրադովը ՊՆ-ից գնացել է ԱԱԾ
Hraparak-ը գրում է. Մենք այսօր գրել էինք, որ վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը շարունակում է բանակցային պրոցեսն առաջ տանել՝ նա ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման:
Նա մայիսի 24-ին եղել է Բաքվում, բանակցել է ադրբեջանական կողմի հետ, լսել է նրանց պահանջները և Երևան է ժամանել, որ դրանք ներկայացնի ՀՀ ղեկավարությանը՝ սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար: Ռուսական միջնորդությամբ փորձում են կանխել սահմանին հետագա լարումը և խաղաղ կարգավորել խնդիրը: Մենք տեղեկություններ ենք ստացել, որ հայկական կողմը համաձայնել է ինչ որ զիջումների գնալ:
Հենց նոր տեղեկացանք, որ Մուրադովն արդեն դուրս է եկել ՊՆ-ից եւ մեկնել է Ազգային անվտանգության ծառայություն։ Ըստ ամենայնի, բանակցությունների շարունակությունն ընթանալու է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի մոտ։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը