Հայաստանի շուրջ թռչող ադրբեջանական ԱԹՍ-ների մի մասը կառավարվում է Իգդիրից ու Կաղզվանից
Hraparak.am-ը գրում է Ադրբեջանական ուժերի կողմից օդ բարձրացվող անօդաչու թռչող սարքերի մի մասի կառավարումն իրականացվում է Թուրքիայից։
«Հրապարակի» տեղեկություններով՝ ԱԹՍ-ները մասնավորապես կառավարվում են Ըղդըր (Iğdır / Իգդիր, Իգդիր նահանգ) և Կաղըզման (Kağızman / Կաղզվան, Կարս նահանգ) քաղաքներում տեղակայված «Անքա» («Անկա») օդային հրամանատարական կետից։ Որտեղից էլ կառավարվող ԱԹՍ-ներն ինտենսիվորեն հետախուզություն են իրականացնում Հայաստանի շուրջ օդային տարածքում (նաև այն հատելով) ու տեղեկություններ ստանում սահմանային ու սահմանամերձ հատվածներից։
Բացի ԱԹՍ-ներից, թուրքական «Ֆ - 16» ինքնաթիռները շարունակ թռչում են Հայաստանի և Թուրքիայի միջև օդային տարածքում, և երբեմն մտնում հայկական օդային տարածք՝ դիտարկում իրականացվելով Հայաստանի սահմանային հատվածներում։
ԱԹՍ-ները 24 ժամում բավականին հաճախակի ինտենսիվությամբ օդ են բարձրացվում, և հենց այս հանգամանքն էլ ապահովում է ադրբեջանական զինված ուժերի վստահ տեղաշարժը։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է