Ամեն րոպե հապաղելն այլևս կործանարար է. Էդգար Ղազարյան
Ստորագրության նախապատրաստվող նոր հայտարարության մեծ վտանգներից մեկն այն է, որ այն ամրագրելու է պաշտոնապես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները, որի հետևանքով Հայաստանը կվավերացնի Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու փաստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Դա այլևս փակելու է Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ բանակցային հնարավորություն: Դա այն է, ինչի մասին հետպատերազմյան շրջանում անդադար խոսում է Ալիևը:
Այլևս պետք է բացառել, որ նոյեմբերի 9-ից եւ հունվարի 11-ից հետո այդ ազգադավ սրիկայի ստորագրությունը դրվի որեւէ փաստաթղթի տակ։ Նա Հայաստանի օրինական ղեկավար չէ։ Նա ապօրինի է զավթել այդ պաշտոնը։ Րոպե առաջ նա պետք է վռնդվի վարչապետի պաշտոնից։
Սիրելի ժողովուրդ ոտքի կանգնեք: Հայաստանի և Արցախի բոլոր ժամանակների քաղաքական, ռազմական, հոգևոր առաջնորդներ, գիտնականներ, գործարարներ, բանվորներ, գյուղացիներ, ծառայողներ, ուսուցիչներ, ուսանողներ, միացեք իրար, կանգնեք իրար կողք, նույն վայրում, նույն օրը, նույն ժամին: Մենք պարտավոր ենք փրկել մեր երկիրն այն խեղկատակ պատուհասից։
Մի կողմ թողեք այդ ընտրություն կոչված ծաղրուծանակը, զբաղվեք լուրջ գործով։ Մեր այսօրվա ապրած ամեն րոպեն դարի արժեք ունի։ Ամեն րոպե հապաղելն այլևս կործանարար է»,- գրել է նա։


















































Արձանագրումներ Սահմանադրական դատարանի հուլիսի 14-ի նիստի վերաբերյալ․ օր 6-րդ
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն և ՀՔԾ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում