ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն և ՀՔԾ
2021 թվականի հունվարի 28-ին ոստիկանության մի շարք ծառայողների կողմից իմ հանդեպ իրականացված ապօրինի գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու, ենթադրյալ հանցագործության և կարգապահական նորմերի խախտումների դեպքերը քննելու և բացահայտելու, իմ օրինական իրավունքները պաշտպանելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով՝ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Ծառայողական քննություն անցկացնելու դիմում եմ ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին և կատարվածի վերաբերյալ դիմում-բողոք եմ ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Հանրապետության հրապարակի տարածքից բերման է ենթարկվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ Քրեական օրենսգրքի 219 հոդվածով արարք կատարելու՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու կասկածանքով: Փաստաբանը հայտնել է՝ Ղազարյանը բերման ենթարկվելու ժամանակ բավականին հեռու է եղել Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններից:


















































Արձանագրումներ Սահմանադրական դատարանի հուլիսի 14-ի նիստի վերաբերյալ․ օր 6-րդ
Ամեն րոպե հապաղելն այլևս կործանարար է. Էդգար Ղազարյան
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում