Այս որոշումը պետք է համարժեք արձագանք ստանա, չպետք է բացառել խնդրի լուծման ռազմական սցենարը
Նախապես պայմանավորված բանակցություններին ադրբեջանական կողմի չներկայանալը Բաքվի բռնապետի հերթական լկտի պահվածքն է, ով որոշել է բռնազավթել ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ։ Խոսքը վերաբերվում է թե՛ Սև լճի ու Իշխանասարի հատվածին և թե՛ Կութի ու Վերին Շորժայի հատվածներին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով այսօր Սյունիքում նախապես պայմանավորված բանակցություններին ադրբեջանական կողմի չներկայանալու հնարավոր պատճառներին։
«Ակնհայտ է, որ այդ որոշումը կայացվել է Բաքվում, ամենաբարձր մակարդակով։ Տվյալ վայրերում տեղակայված բաշիբոզուկները չեն կարող որոշել՝ ներկայանան, թե ոչ։ Ուստի այն պետք է համարժեք արձագանքի արժանանա, հակառակ դեպքում այս լկտի վարքագիծը շարունակելու է սպառնալ մեր անվտանգությանը»,- ասաց Ոսկանյանը։
Հարցին՝ արդյոք սա արհամարհական վերաբերմունք չէ՞ նաև բանակցությունների նախաձեռնող կողմ հանդիսացող ռուսական կողմի նկատմամբ, Ոսկանյանը նշեց․
«Ադրբեջանը չունի այն ներուժը, որպեսզի կարողանա «ատամ ցույց տալ» Ռուսաստանին, ակնհայտ է, որ այստեղ հիմնական դերակատարը թուրքական կողմն է և պատահական չէ, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև։ Բաքուն իր դիրքորոշումները ցանկացած պարագայում համաձայնեցնում է Անկարայի հետ։ Սա պետք է գնահատել որպես թուրքական կողմի դիրքորոշման կոշտացում»։
Ոսկանյանը ընդգծեց՝ ՀՀ-ն պետք է գործադրի հնարավոր բոլոր քայլերը իր իրավունքները վերականգնելու համար՝ չբառացելով նաև ռազմական լուծման սցենարը։
«Որքանով է ի վիճակի այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող վարչախումբը որոշումներ կայացնելու և աջակցություն ստանալու մեր ռազմակավարական դաշնակից Ռուսաստանի և բարեկամ պետությունների կողմից, լրիվ այլ խնդիրն է»,- ասաց Ոսկանյանը և հարցին՝ հնարավոր է, որ Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է գործընթացը՝ ռազմական բախում հրահրելու նպատակով, շեշտեց՝ ադրբեջանական գործողությունները բազմաթիրախ են։
«Առաջնային թիրախներից մեկը Քարվաճառի ուղղությամբ մեր ճանապարհները հնարավորինս խոցելի դարձնելն է։ Սա ունի պաշտպանական նպատակ, քանի որ Բաքվում ունի վախեր, որ հայկական կողմից վաղ թե ուշ տեղի է ունենալու ռևանշ։ Մյուս կարևոր թիրախը Սյունիքի մարզում է, մասնավորապես՝ Իշխանասարի նման ռազմավարական կարևորագույն դիրքի նկատմամբ գերակայություն ունենալը, որը վտանգ է ստեղծում Սյունիքի ամենանեղ, պարանոցային մասը կտրելու առումով։
Մյուս թիրախը մեր հասարակությունն է, որին փորձ է արվում հուսալքել և հաշտեցնել պարտության մտքի հետ։ Ադրբեջանի խնդիրը այս թիրախները խոցելն է և մեր տարածարջանում ամրապնդվելը։ Այսօրվա իրենց պահվածքը տեղավորվում է այս գործողությունների մեջ»,- ընդգծեց իրանագետը:
Վարդան Ոսկանյանը նշեց նաև, որ չնայած հայաստանյան որոշ շրջանակների քարոզչությանը, Ադրբեջանում պատրաստ չեն որևէ խաղաղության, ուստի մեր պետությունը պետք է ցուցաբերի համարժեք դիմադրություն իր իրավունքները տարածաշրջանում վերականգնելու համար։


















































Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է