Իշխանությունների թուրք զավակները պատասխան են տալու
Երեկ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններից մտահոգիչ տեղեկությունների հոսքը շարունակվում էր։ Ադրբեջանցիներն արդեն 7 օր է՝ հաստատվել են Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում եւ չեն հեռանում, ապարդյուն անցան այս ընթացքում ընթացող բանակցությունները, ՀՀ սահմանն անցած ադրբեջանցիները դեռ իրենց տեղերում են եւ թիկունքից՝ Ադրբեջանից օժանդակություն են ստանում։ Երեկ Սյունիքից հերթական վատ լուրը հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ ադրբեջանցիները հայկական կողմին 10 օր ժամանակ են տվել, դրանից հետո փակելու են Գորիս-Կապան ճանապարհը, այսինքն՝ ճանապարհի այն հատվածները, որոնք, ըստ GPS-ի, ադրբեջանական տարածքով են անցնում․
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը Սեւ լճի շրջանում ոչ մի մետր չի նահանջել։ Պարզապես 250 հոգի էին, մնացել են 50-ը։ Բացի այդ, թուրքերը 10 օր ժամանակ են տվել մեզ եւ փակելու են Գորիս-Կապան ճանապարհի մեր մասը։ Կապիտուլյանտ Նիկոլի գործունեության պատճառով այդ ճանապարհի մի 15 կմ ներկայումս անցնում է Ադրբեջանի տարածքով։ Այս նվերը Նիկոլն Ալիեւին տվեց 2020թ․ դեկտեմբերին ստորագրված ապօրինի արձանագրությամբ։ Սիրելի հայեր. սյունեցիներ, Կապան գնացեք Հալիձոր-Տաթեւ-Կապան ճանապարհով։ Գիտեմ՝ այդ ճանապարհի կեսն ասֆալտապատ չէ։ Նիկոլն ասֆալտ է փռում միայն Իջեւանի ու Ենոքավանի կողմերը»,- գրել էր Բագրատյանը։
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Հրապարակի հետ զրույցում ասաց, որ ինքը 10 օր ժամանակ տալու վերաբերյալ տեղեկություններ չունի, իսկ հարցին, թե ինչ կլինի, եթե ադրբեջանցիները փակեն այդ ճանապարհը, կա՞ այլընտրանքային ճանապարհ, պատասխանեց․ «Այլընտրանքային ճանապարհ․․․, Դուք ինձ հիմա այնպիսի հարցեր եք տալիս, որ ես պիտի հայհոյեմ, այլընտրանքային ճանապարհի մասին կարող են մտածել միայն այս երկրի իրական դավաճանները, որովհետեւ բազմիցս ասվել է, որ այս սնուցող ճանապարհի վրա տեղակայված են Գորիս համայնքի 3 կարեւորագույն գյուղ՝ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան։ Այս ճանապարհը թողնելու մասին խոսք լինել չի կարող, ով էլ որ մտածում է, որ այս ճանապարհը պիտի շրջանցվի, նա թուրք է, ուղիղ ճակատին եմ ասում, ուզում է նախարար լինի, ով ուզում է՝ թող լինի»։
Հովսեփյանը նաեւ ասաց, որ կոնկրետ Գորիս-Որոտան ճանապարհի 3.5-4 կիլոմետր ճանապարհահատվածի վրա կանգնած են ադրբեջանցիները՝ ճանապարհի 2 կողմերից։ Հովսեփյանին հարցրինք՝ ի՞նչ կլինի, եթե փակեն ճանապարհը, ինչպե՞ս կանխել դա։ «Իշխանությունների թուրք զավակները պատասխան են տալու՝ նման կեղտոտ չարիք իրականացնելու համար»,- պատասխանեց Հովսեփյանը։
Ադրբեջանցիները սադրանքները շարունակում են նաեւ Վարդենիսում։ Երեկ մենք գրեցինք, որ Վարդենիսում ադրբեջանցիները ծեծկռտուք են հրահրել, եւ քանի որ երկու կողմից չկրակելու հրաման է եղել, բանն ավարտվել է ձեռնամարտով։ Այնտեղ էլ ադրբեջանցիները մասնավորապես Վերին Շորժա համայնքի տարածքում շարունակում են մնալ իրենց դիրքերում եւ նահանջելու միտք չունեն։ Վարդենիսի նախկին քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին հարցրինք՝ ի՞նչ զգացողություններ է ունենում հիմա, երբ համայնքը, որի ղեկավարն էր ժամանակին, դարձել է սահմանամերձ, եւ ադրբեջանցիները հերիք չէ՝ եկել հաստատվել են սարերում, դեռ մի բան էլ հայերի են ծեծում։ «Ես բան չունեմ ասելու, ճիշտն ասած, ես այլեւս քաղաքականությամբ չեմ զբաղվում, մեր սարերի հենց տեղամասում են, էլի, ո՞նց ասեմ, ի՞նչ ասեմ»,- պատասխանեց նախկին քաղաքապետը։
Որպես քաղաքական գործիչ չէ, որպես քաղաքացի՝ ի՞նչ կարող եք ասել, որովհետեւ վտանգը ոչ թե քաղաքական գործիչներին է պատուհասել, այլ՝ ընդհանրապես ՀՀ բոլոր քաղաքացիներին։ «Բազմակի մտածողություններ ունենք, ոչինչ չեմ կարող ասել, էսօր ով սա սարքել է, թող ինքն էլ պատասխանի, ես ուրիշ բան չունեմ ասելու, ժողովուրդն ի՞նչ մեղք ունի, ամեն մեկը մի բան խոսում է, էլի, ցավդ տանեմ։ Ես լավ բան չեմ տեսնում»,- պատասխանեց Խլոյանը։ Հարցրինք՝ ո՞ւմ է մեղադրում իրենց քաղաքի, մարզի ներկայիս վիճակի համար։ «Ես ոչ ոքի չեմ մեղադրում, ես որեւէ մեկին չեմ ուզում գնահատական տալ, ով ինչ արել է, ինքը գիտի»։


















































Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է