Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Մամուլ

Հայաստանի գործող վարչապետը հետևողականորեն պետությանը տանում է լուծարման

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն գրեթե մեկ շաբաթ է` հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված է մի վիճակ, որը, բացի անվտանգային հարցերից, ի ցույց է դնում նաև խնդիրներ, որոնք վերաբերում են երկրի կառավարմանը: Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձել ենք այդ խնդիրներին՝ դիտարկելով նաև երկրի առջև առկա սպառնալիքները:

Գնահատելով ընդհանուր իրավիճակը՝ Ա. Ղևոնդյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց. «Գործ ունենք հանրապետությունը հետևողականորեն կոլապսի տանելու պլանավորված գործընթացի հետ: Իհարկե, նշվածի փաթեթավորումը շատ տարբեր կարող է լինել. մի պարագայում մեզ կարող է թվալ, որ սա դիլետանտիզմ կամ ոչ պրոֆեսիոնալիզմ է, մյուս դեպքում՝ անուշադրություն, և այսպես շարունակ: Բայց բովանդակային առումով մենք գործ ունենք պետության ռեսուրսը մաշեցնելու, ինչպես նաև դիմադրողականությունը զրոյացնելու հետևողական քայլերի հետ, որոնք սկսել են դեռ 2018 թ. գործընթացներից և շարունակվում են մինչ այս պահը:

Միգուցե փորձագետի շուրթերից նման ձևակերպում լսելը տարօրինակ է, բայց նշվածի հաստատման ու փաստարկման եթե ոչ 100, ապա նույնիսկ ավելի շատ հիմնավորումներ կարող եմ բերել: Խոսքը հստակ փաստերի, հրամանների, քաղաքական դիրքորոշումների, հանրային և ոչ հանրային պահվածքի, դիվանագիտական գործընթացներում մեր շահերը նաև ցուցադրական չպաշտպանելու իրողությունների մասին է»:

Իսկ թե արդեն այս փուլում ի՞նչ հանգրվանի է հասել պետությունը, քաղաքագետը նկատում է. «Պետության ռեսուրսի մաշեցումը հետևողական քայլերի համախումբն է, որի պարագայում տարածվում է քաոս, ինստիտուցիոնալ կոլապս, համակարգային անգործություն: Բացի այդ, նման իրավիճակում որոշումները չհիմնավորված են ու անտրամաբանական: Իսկ պետության ռեսուրսի մաշեցման վերջնական հանգրվանն ինքնիշխանության կորուստն է: Մենք արդեն ունենք հստակ դեպքեր՝ նաև իրենց հրապարակային դրսևորումներով ու ապացույցներով, որոնք վկայում են, որ ՀՀ-ն, կարծես թե, այլևս միջազգային իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում: Մենք, որպես պետություն, Ադրբեջանի հետ ունենք թշնամական հարաբերություններ, բայց մեր փոխարեն մեր բանակցային օրակարգը տանում են միջնորդ երկրները: Ավելին՝ միջնորդ երկրները երբեմն ավելի շատ են անհանգստանում մեր ազգային շահերի համար, քան Հայաստանի «հպարտ քաղաքացիների» կողմից ընտրված ոչ պակաս «հպարտ» իշխանությունները»:

Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ Ղևոնդյանը հիշեցրեց. «Հայաստանի Հանրապետության սահմանների երեք կետում խախտման դեպք ունենք: Միջազգային իրավունքի տեսանկյունից սա ագրեսիա է, մյուս կողմից՝ կան անեքսիայի դրվագներ: Այսինքն, ադրբեջանական զորքի տեղակայում և իրենց տարածքին բռնակցման փորձ: Նման իրավիճակում ՀՀ-ի ղեկավարությունը, իր գործելաոճի համաձայն, սկսեց մանիպուլ յացիոն ձևակերպումներ անել, ասել, թե դա սուտ է: Հայաստանի կառավարության ու մարզային չինովնիկների մակարդակով կեղծ ինֆորմացիա տարածվեց, հետո պարզվեց, որ Ադրբեջանը մի քանի կետով խորացել է, և մեր սուվերեն պետության տարածքում մի քանի հարյուր զինվոր ունի: Եվ մեր ԶՈւ-երը, քաղաքական ղեկավարությունը որևէ քայլ չեն անում, որ այդ տարածքները պաշտպանեն: Մեծ հաշվով, ստացվում է այնպես, որ այդ մաշեցման հետևանքն ինքնիշխանության կորուստն էր: Այսինքն, նման վիճակը նպատակ ունի պայման ստեղծել, որ ՀՀ-ն այլևս գործոն չդառնա, Հայաստանի շահերն այլևս օրակարգային չլինեն, և Հայաստանի հետ կապված որոշումներն ընդունվեն այլ վայրերում, այդ թվում՝ հակառակորդ պետությունների մայրաքաղաքներում»:

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների վարքագծին, երբ ստեղծվածի մեջ փորձում են մեղադրել ընդդիմության ներկայացուցիչներին, ավելին՝ գրեթե ամբողջ թիմով սոցցանցերում լծվում են նրանց վրա ցեխ շպրտելու գործին, Ալեն Ղևոնդյանը շեշտեց, որ այստեղ մի քանի շերտեր կան: Մինչ այդ, սակայն, այս համատեքստում նա մատնանշեց պետության մաշեցման առկա օրակարգին ամենաբարձր մակարդակով մասնակից անձանց մասին.

«Հայաստանի գործող վարչապետը հետևողականորեն պետությանը տանում է լուծարման: Ունենք ազգադավ իշխանություն, որը հանձնել է Արցախը: Գործ ունենք նաև առնվազն տասը հազար զոհի արյամբ այդ հանձնումը լեգիտիմացնելու, մի քանի հարյուր գերի ունենալու իրողությունների հետ: Իսկ այս ամենի շարունակությունը բավականին լայն ռազմավարական պլանի էլեմենտ է:

Արցախից հետո հաջորդ քայլը Սյունիքի հանձնումը պետք է լիներ, որովհետև ուժային բևեռների մրցակցությունը տարածաշրջանում բավականին սրվել է, կան նոր օրակարգեր:Կան նաև Հայաստանը Ռուսաստանից պոկելու, Ռուսաստանին հարվածելու և Ռուսաստանի շուրջ անկայունության գոտիներ ստեղծելու խնդիրներ: Այս ամենը նշանակում է, որ Հայաստանը, որպես պետություն, կա՛մ պետք է այլևս գոյություն չունենա, կա՛մ առնվազն չպետք է հանդիսանա գործոն, որը կարող է ազդեցություն ունենալ նման պլանների իրագործման տեսանկյունից»: