Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Ի՞նչը կարող է վճռո­րոշ լի­նել առա­ջի­կա ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կիրակի պարզ դարձավ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին (եթե, իհարկե, դրանք կայանան) մասնակցելու է նաև ՀԱԿ-ը՝ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանի գլխավորությամբ: Այսպիսով, արձանագրենք, որ այս ընտրություններին մասնակցելու են Հայաստանի նախկին երեք նախագահները: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը, կարծես, ցուցակում չի լինելու և հայտարարել է, որ բարձր պաշտոններում ավարտել է իր ծառայությունը, սակայն, որպես ՀՀԿ նախագահ, բնականաբար, անմիջական մասնակցություն ունենալու է:

Իսկ Լևոն ՏերՊետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գլխավորելու են իրենց ուժերի ցուցակները: Սա լավ է, թե վատ, ճաշակի հարց է: Սակայն, ուզենք թե չուզենք, պետք է արձանագրենք, որ երեք նախագահների մասնակցությունը առանձնահատուկ բովանդակություն ու որակ է հաղորդելու ընտրություններին:

Իհարկե, այստեղ կան նաև որոշ նրբերանգներ, մասնավորաբար ՀԱԿ-ի մասով: Լևոն Տեր-Պետրոսյանի՝ համագումարյան խոսքը իրեն բնորոշ դիվանագիտական, վերլուծական միտքն ուներ, շատերը նույնիսկ նոր բառ սովորեցին: Միևնույն ժամանակ, հարուստ էր հակաքարոզչության բուռն էլեմենտներով, ու, ամենայն հավանականությամբ, նրա ղեկավարած ուժը այդպես է անցկացնելու քարոզարշավը, ինչը զարմանալի չի լինի, քանզի հենց Տեր-Պետրոսյանն է հասարակությանը պառակտելու, «ղարաբաղցիներ-հայաստանցիներ» ջրբաժան մտցնելու, «ով մեզ հետ չէ, դավաճան է» վտանգավորագույն թեզը շրջանառության մեջ դնելու, այլոց հնարավոր ու անհնար մեղադրանքներ ներկայացնելու և այդ ֆոնին սուրբ երևալու գործելաոճի «կնքահայրը» (այս անգամ էլ Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում էր ցույց տալու, թե իրենից հետո 23 տարի երկրում միայն վատն է եղել): Գործելաոճ, որը տարիների ընթացքում հրաշալի յուրացրեց ու կատարելագործեց Նիկոլ Փաշինյանը:

Այդուամենայնիվ, ՀԱԿ-ի մասնակցությունը վստահաբար կարևոր նշանակություն կարող է ունենալ հետագա զարգացումների առումով: Հասկանալի է, որ առաջին նախագահի առաջին ու հիմնական թիրախը եղել ու մնում է Ռոբերտ Քոչարյանը, նրա պայքարը Քոչարյանի դեմ է, ու այդպես եղել է 1998 թվականից այս կողմ: Ավելին, նույնիսկ ինքն է խոստովանում, որ իր առաջարկը՝ միավորվել երեք նախագահներով, նպատակ է ունեցել լուծել երկու խնդիր.

«Մի կողմից՝ խափանել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, մյուս կողմից` բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին»:

Ներկա վիճակում թիրախավորել Փաշինյանի դեմ պայքարողներին նշանակում է ուղղակի աջակցել Փաշինյանին, որ ուժի կողմից էլ դա լինի, և այս դեպքում ձեռքի հետ Նիկոլ Փաշինյանին քննադատելը դառնում է մի տեսակ արհեստական, եթե նույնիսկ առերևույթ փորձել ես տարանջատվել Նիկոլից՝ իբր նրա «կնքահայրը» չես, կամ փոշմանել ես, որ այդպիսին ես եղել:

Սակայն նույնիսկ այդ դեպքում պարզ է, որ Տեր-Պետրոսյանին ձայն են տալու իր կողմնակիցներն ու ՀԱԿ համակիրները, որոնք շատ չեն, և նրանք, որոնք դեմ են երկրորդ ու երրորդ նախագահներին, բայց ուրախ կլինեին ձայն չտալ Նիկոլ Փաշինյանին:

Ակնհայտ է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին ձայն տալ պատրաստվող որևէ մեկը չի կարող հանկարծ մտքափոխվել ու ձայն տալ ՀԱԿ-ին: Նույն հաջողությամբ դժվար է պատկերացնել մի «լևոնականի», որ կարող է հանկարծ քվե տալ երկրորդ ու երրորդ նախագահներին կամ նրանց ղեկավարած ուժերին:

Այսինքն, ՀԱԿ-ի քվեները, կրկնենք, բացի երդվյալ ՀԱԿ-ականներից ու ՀԱԿ համակիրներից, նրանք են լինելու, որոնք գուցե ընդդեմ երկրորդի ու երրորդի ի վերջո ձայն տային Նիկոլ Փաշինյանին, կամ նրանք, որոնք սկզբունքորեն դեմ են թե՛ գործող իշխանությանը, թե՛ նախկին երկու իշխանություններին: Այսինքն, ՀԱԿ-ի մասնակցությունն առաջին հերթին նպատակ ունի վերցնել այն քվեները, որոնք կարող էին Նիկոլ Փաշինյանից «փախչել», սակայն գնալ այնպիսի ուժերի, որոնք նշյալ միջանկյալ գոտում են, բայց ընտրություններից հետո վստահաբար կոալիցիոն կառավարություն չեն կազմի Նիկոլի հետ և թույլ չեն տա, որ նա վերարտադրվի:

Իսկ ՀԱԿ-ը դա կարող է անել, թեկուզ միայն նրա համար, որ թույլ չտա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը իշխանություն: Բայց, ինչպես ցույց է տվել ժամանակը, անտարակույս մեծ ինտելեկտի տեր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հաշվարկները հաճախ սխալ են լինում, և նա, անկախ տարբեր հաշվարկներից ու պլաններից, կամա թե ակամա, կարող է խփել Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական «դագաղի» վերջին մեխը հենց վերը նշված պատճառներով ու հաշվարկներով:

Ընդ որում, կապ չունի՝ ինքը ցանկանում է դա, թե ոչ:

Այսուամենայնիվ, կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք: Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի հասցեին քննադատությունների, նույնիսկ անվանարկումների ու որակումների պակաս չի եղել: Սակայն այն բանից հետո, երբ նրանք հայտարարեցին ընտրություններին մասնակցելու մասին, բնական սուր արձագանքներից զատ, զարմանալիորեն շատ էր նաև ոգևորությունը:

Դեռ շատ առիթ կլինի մանրամասնել այս ֆենոմենը, սակայն գոնե առաջին հայացքից, կարծես, ժողովրդական հայտնի խոսքի հետ գործ ունենք. «Մինչև չգա հետինը, չի հիշվի նախկինը»:

Այս դեպքում, անկախ նախկին երեք նախագահների ունեցած թերություններից ու բացթողումներից, հասարակության գերակշիռ մասի համար նրանք այսօր փրկօղակ են ընկալվում: Երեք նախագահները միմյանցից շատ տարբեր են թե՛ իրենց տեսակով, թե՛ իրենց կառավարման մոդելով, թե՛ շատ հարցերում սկզբունքային մոտեցումներով: Բայց, որքան էլ տարօրինակ է, նրանք նաև որոշակի ընդհանրություններ ունեն, ու սա դժվար է չընդունել՝ անկախ նրանից, թե որ նախագահին ով ինչպես է վերաբերվում:

Նախ՝ երեք նախագահները խորհրդանշում են հաղթանակ, արժանապատվություն, ապահովություն, անվտանգություն, պետականակերտություն: Երկրորդ՝ նրանց թիմերում մեծամասնություն են կազմում ինտելեկտուալները, որոնց ՕԳԳ-ն երկրի ու պետության համար բավականին մեծ է, կրկնենք՝ անկախ թերություններից ու սխալներից:

Երրորդ՝ երբևէ որևէ հայ վատ չի զգացել նրանից, որ իր երկիրը դրսում ներկայացրել են երեք նախագահները: Նույնիսկ ընդհակառակը: Այս ցանկը կարելի է լրացնել: Սակայն կարևորն այն է, որ հանրությունը, քննադատելով նրանց, այսօր կանգնած է մի իրավիճակի առջև, երբ նախկին նույնիսկ ամենամեծ սխալները ոչինչ են թվում այն ամենի հետ, ինչ մեր երկրի հետ արեց Նիկոլ Փաշինյանը: Առավել ևս, որ պարզվեց՝ ժամանակի հետ «նախկինների» հետ կապված շատ թեմաներ պարզապես կա՛մ կեղծ էին, կա՛մ ուռճացված: Ցավոք, հաճախ հենց «լևոնականների», այդ թվում՝ Փաշինյանի ձեռամբ: Արդեն երեք տարի է՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմով հետևողականորեն ոչնչացնում է երեսուն տարվա բոլոր ձեռքբերումները, խորհրդանշում ճիշտ հակառակը այն ամենի, ինչը նշեցինք վերևում:

Այսօր մենք ունենք Արցախի մեծ մասի կորուստ, հազարավոր զոհեր, գնալով խորացող վտանգ՝ կախված Հայաստան աշխարհի վրա, ձախողում ու ավերում բոլոր ոլորտներում: Եվ բնական է, որ հանրության մեծ մասին ոգևորում է ինտելեկտուալիզմը, հաղթանակը, արժանապատվությունը, անվտանգությունը, ապահովությունը, ինքնիշխանությունը, այլ ոչ հակառակը: Եվ հենց այս հանգամանքն էլ կարող է վճռորոշ լինել առաջիկա արտահերթ ընտրություններում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում