Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

«Յունիվերս» լեզվի կենտրոն. լեզուներ սովորելու լավագույն ճանապարհը

Աշխարհի 10-ից ավելի երկրներում խոսում են գերմաներեն լեզվով: Մոտ 60 ինքնիշխան պետություններում էլ անգլերենն է համարվում պետական լեզու:
Զարգացող աշխարհում ու աշխատաշուկայում մրցունակ դառնալու գրավականն այսօր լեզուների իմացությունն է: Հենց այս հարցում է, որ օգնության է հասնում «Յունիվերս» լեզվի կենտրոնը:
Տաթև գիտակրթական համալիրի կազմում 2016թ-ից գործող «Յունիվերս» լեզվի կենտրոնը այսօր անգլերենի, գերմաներենի և ռուսերենի ուսուցման դասընթացներ է առաջարկում նաև բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աշխատանք գտնել արտերկրում:
Անհատական ու խմբակային դասընթացները անց են կացվում մասնագիտական բարձր` MATEFL, CELTA և այլ որակավորում ունեցող մասնագետների կողմից, որոնք նախքան ուսանողի հետ աշխատել սկսելը, պարտադիր մեթոդապես վերապատրաստվում են նաև կենտրոնում` այդ ընթացքում ստանալով աշխատավարձ:
«Կենտրոնը խստապահանջ է իր մասնագետների գիտելիքների ու որակավորման հանդեպ` քաջ գիտակցելով, որ հաջողության հասնելու գրավականը հենց ճիշտ ընտրված դասավանդողն է», - վստահեցնում է կենտրոնի տնօրեն Քրիստինե Մկրտչյանը:
Այստեղ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուրին: Մեծ տեղ է հատկացվում անհատական վերլուծություններին` սովորողի ունակությունները, գիտելիքների մակարդակը հասկանալու, հետագա ուսումն արդյունավետ կազմակերպելու և առավելագույն արդյունք ստանալու համար:
Խմբերը կարող են բաղկացած լինել 8 անդամներից, սակայն ինչպես տնօրենն է վստահեցնում, խմբերում սովորողների թիվը չի գերազանցում 4-ը, որպեսզի արդյունքն ավելի ակնհայտ լինի: Գործում է ժամային ճկուն գրաֆիկ, անհրաժեշտության դեպքում աշխատում են նաև օնլայն, իսկ դասընթացներն անցկացվում են ընդարձակ ու լուսավոր դասասենյակներում, որտեղ ստեղծված մթնոլորտը տրամադրում է սովորելուն:
«Յունիվերս» լեզվի կենտրոնում, որն իր գրանցած հաջողությունների շնորհիվ այսօր լավագույններից է համարվում, նաև լավագույն պայմաններն են առաջարկում: Գործում են հատուկ զեղչեր, երբ մի լեզվի ուսուցման ավարտից հետո, մեկ այլ լեզու են սկսում սովորել, կամ, երբ ընտանիքից երկու հոգի է հաճախում` տրմադրվում է 10-20 տոկոս զեղչ:
Այս կենտրոնում առավելությունները շատ են` TEFL և TESOL դասընթացները կենտրոնի հիմնական առավելություններից մեկն է: «Յունիվերս» կենտրոնը հանդիսանում է INTESOL միջազգային բրիտանական կազմակերպության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և Արցախում, ինչը թույլ է տալիս կազմակերպել TESOl-ի և TEFL-ի դասընթացներ: Կան տարբեր ժամաքանակներով դասընթացներ` 90, 120 , 180 և 190 ժամ տևողությամբ: Արդյունքում տրամադրվում է արտերկրում մրցունակ միջազգային սերտիֆիկատ, առանց որի աշխատանք գտնել արտերկրում, գրեթե հնարավոր չէ: ULC-ը միակն է Հայաստանում, որ իրականացնում է անգլերեն լեզվի դասընթացներ ընդունարաններում, ռեստորաններում աշխատողների, բարմենների, տնային աշխատակցուհիների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար: Կենտրոնը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ ուսուցանվում է տնտեսագիտական գերմաներեն մարքեթինգ, մենեջմենթ, գովազդ, PR: Դասավանդող բոլոր մասնագետները անցել են հատուկ վերապատրաստումներ: Կենտրոնն ունի ամենահարուստ գրադարանը: Համագործակցում է գերմանական առաջատար հրատարակչությունների հետ: Ամռան ամիսներին ULC-ն անց է կացնում UniKid ծրագիրը` հատուկ մշակված երեխաների համար, որի ժամանակ հետաքրքիր երգերի, ինտերակտիվ խաղերի ու պարերի միջոցով փոքրիկները անգլերեն են սովորում: Ծրագրի միջոցով նպաստում են երեխայի խոսքի, մտքի, հիշողության, հնարամտության և ստեղծագործական երևակայության զարգացմանը:
Կենտրոնն այսօր առաջարկում է լեզուների ընդհանուր դասընթացներ.անգլերեն` հատուկ նպատակների համար (ESP), բիզնես անգլերեն, բժշկական գերմաներեն, անգլերեն պատանիների համար,
միջազգային քննությունների նախապատրաստական դասընթացներ`
TOEFL , IELTS, PTE (անգլերեն) և ÖSD, TestDaf (գերմաներեն), Geothe Zertifikat:
Կենտրոնում նաև ռուսերեն է դասավանդվում: Ռուսերեն դասընթացների ժամանակ, հատուկ մշակված դասագրքերով և լրացուցիչ նյութերով անցկացվող պարապմունքների շնորհիվ արագ և հեշտ կյուրացնեք անհրաժեշտ լեզվական գիտելիքները:
Ուսման ավարտին տրվում է միջազգային սերտիֆիկատ, որը մրցունակ է ամբողջ աշխարհում: Ավելին, առանց այդ սերտիֆիկատի, այսօր հնարավոր չէ աշխատանք գտնել միջազգային հեղինակավոր կառույցներում:
«Յունիվերս» լեզվի կենտրոնը լեզվի ուսուցման դասընթացներից բացի, անցկացնում է նաև թրեյնինգներ ու վերապատրաստման դասընթացներ:
Կենտրոնն, օրինակ, վերապատրաստման դասընթացներ է անցկացրել ԱԻՆ-ի, Ստանդարտների ինստիտուտի, Կոնյակի գործարանի, Իմեքս գրուպի, Զանգակ հրատարակչության և շատ այլ հայտնի կազմակերպությունների աշխատակիցների համար:
Լեզվի կենտրոնը հավատարիմ է որդեգրած սկզբունքներին և կրում է նաև սոցիալական պատասխանատվություն գործունեության առաջին իսկ օրվանից:
Կենտրոնը մեծ հաջողություններ է գրանցել գործունեության 5 տարիների ընթացքում: Այստեղ ուսանած սաները կարողացել են հաջողել նաև Ամերիկայի և Գերմանիայի լավագույն բուհերում, աշխատանք գտնել միջազգային մեծ ու հեղինակավոր կազմակերպություններում:
Այս կենտրոնում դասընթացներն անցկացվում են ընդարձակ, լուսավոր, անհրաժեշտ գիր-գրականությամբ ու տեխնիկայով հագեցած դասասենյակներում: Գերմաներենի դասասենյակներից մեկի պատերին, օրինակ կարելի է գտնել նաև Գերմանիայի մշակույթն ու պատմությունը ներկայացնող հուշանվերներ, ինչը հնարավորություն է տալիս ավելի մոտենալ ու սիրել այդ երկիրն իր ավանդույթներով:
ULC-ն գործի դնելով միջազգային չափորոշիչներին համապատասխան գործիքներն ու ուսումնական մեթոդները, կարողանում է կարճ ժամանակահատվածում օգնել սովորողին հասնել մեծ հաջողության`սա արդեն փորձով հաստատված իրողություն է:

«Յունիվերս» լեզվի կենտրոնը առաջարկում է լեզուների ուսուցում, թրեյնինգներ ու վերապատրաստման դասընթացներ` լավագույն մասնագետների միոջոցով
Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Թևավոր դարձած այս արտահայտությունն այսօր , ինչպես երբևէ, արդիական է: «Յունիվերս» լեզվի կենտրոնը (ULC) այս հարցում կարող է դառնալ սովորելու, ունեցած գիտելիքները կատարելագործելու և աշխարհը նորովի բացայհայտելու ձեր երազանքի ճանապարհ հարթողը:
Լավագույն կապիտալը գիտելիքն է: Այս կարգախոսը որդեգրած կենտրոնը գործունեության 5 տարիների ընթացքում լավագույնս ներկայացրել է դրա ճշմարտացիությունը: Այս կենտրոնի սաները կարողացել են դառնալ աշխարհի լավագույն համալսարանների ուսանող կամ մեծ ու հեղինակավոր կազմակերպությունների արժանի աշխատակիցներ:
Կենտրոնում այսօր դասավանդվում է անգլերեն, գերմաներեն և ռուսերեն:
Անգլերեն.
Դասավանդվում է ընդհանուր անգլերեն`ուսման ընթացքում շեշտը դրվում է լեզվի բոլոր 4 հմտությունների` կարդալու, գրելու, խոսելու, լսելու զարգացման, ինչպես նաև քերականության և բառապաշարի հարստացման վրա:
Անգլերեն երեխաների համար
Ծրագիրը հնարավորություն է տալիս խորացնել օտար լեզվի իմացությունը` երեխաներին հասանելի ու հասկանալի մեթոդներով:
Անգլերենը հատուկ նպատակների համար
Ծրագիրը հրաշալի հնարավորություն է ընձեռում խորացնելու օտար լեզվի իմացության մակարդակը իրավաբանության, բիզնեսի, տուրիզմի, հաշվապահության, բանկային գործի, կոմերցիայի, մարքեթինգի, կրթության, ինժեներության, լրատվության, բժշկության, դեղագործության, ավիացիայի բնագավառներում:
Գերմաներեն.
Գերմաներենի դասընթացներն ուսանողներին նախապատրաստում են A1, A2, B1, B2, C1 մակարդակների՝ Գյոթեի անվան ինստիտուտի վկայագիր ստանալու, ինչպես նաև OnDaF, TestDaf միջազգային քննությունների համար: Յուրաքանչյուր մակարդակի տևողությունը 3 ամիս է: Դասընթացներն անցկացվում են գերմանական դասագրքերով:
Գերմաներեն երեխաների համար
Երեխաների համար մշակված հատուկ ծրագրով դասընթացի ժամանակ երեխաները, գերմաներեն սովորելուն զուգահեռ, կյուրացնեն գերմանական ճշտապահություն, կարգապահություն, կազմակերպվածություն ու թիմային մտածելակերպ:
Գերմաներեն հատուկ նպատակների համար
Այս ծրագրի ընթացքում ուսանողներն օտար լեզվի իրենց գիտելիքները կխորացնեն բժշկության, դեղագործության, տուրիզմի, հաշվապահության, բանկային գործի, մարքեթինգի, լրատվության և այլ բնագավառներում:
Ռուսերեն.
Ռուսերեն դասընթացների ժամանակ, են հատուկ մշակված դասագրքերով և լրացուցիչ նյութերով անցկացվող պարապմունքների շնորհիվ արագ և հեշտ կյուրացնեք անհրաժեշտ լեզվական գիտելիքները:
Կենտրոնում, լավագույն մասնագետները ջանք չեն խնայում սովորողներին հնարավորինս սեղմ ժամկետներում գիտելիքների կատարելագործման առավելագույն պաշար տալու համար:
Կենտրոնում ուսանելու համար տարիքային սահմանափակում չի գործում:Այստեղ կարող են սովորել բոլոր նրանք, ովքեր գրաճանաչ են, ունեն սովորելու ցանկություն ու ձգտումներ` ապագան ավելի լավը դարձնելու:
Գործում է ժամային ճկուն գրաֆիկ, անհրաժեշտության դեպքում աշխատում են նաև օնլայն:
Յունիվերս կենտրոնը հանդիսանում է INTESOL միջազգային բրիտանական կազմակերպության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և Արցախում, ինչը թույլ է տալիս կազմակերպել TESOl-ի և TEFL-ի դասընթացներ: Կան տարբեր ժամաքանակներով դասընթացներ` 90, 120, 180 և 190 ժամ: Այն հնարավորություն է տալիս ստանալ մրցունակ սերտիֆիկատ այն ուսուցիչներին, ովքեր ցանկանում են աշխատանքը շարունակել արտերկրում» ասում է կենտրոնի տնօրեն Քրիստինե Մկրտչյանը:
Կենտրոնն ունի ամենահարուստ գրադարանը: Համագործակցում է գերմանական մի քանի խոշոր հրատարակչությունների հետ:
ULC-ն առանձնանում է դասավանդման նորագույն մեթոդներով, տեխնիկապես հագեցած, հարմարավետ լսարաններով, միջազգային որակավորում ունեցող, ինչպես նաև լեզվակիր մասնագետներով: Կենտրոնում դասավանդում են միայն MATEFL, CELTA կամ այլ համարժեք որակավորումներ ունեցող մասնագետներ:
ULC-ն, մեծապես կարևորելով դասավանդողների մասնագիտական որակները, պարբերաբար ֆինանսավորում է նրանց ուսուցումը միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից: Կենտրոնի տնօրենը նաև վստահեցնում է, երբեմն մեկ տարի է պահանջվում դասավանդողին իրենց կենտրոնում վերապատրաստելու համար, իսկ այդ ողջ ընթացքում նրանք ստանում են աշխատավարձ: Պատճառը մեկն է` ստանալ լավագույն մասնագետներ, քանի որ դա է երաշխիքը կատարյալ արդյունք գրանցելու համար:
Դասընթացների ավարտին տրվում է միջազգային կարգի սերտիֆիկատ, որը մրցունակ է ամբողջ աշխարհում:
Ի դեպ` կենտրոնը հատուկ առաջարկ ունի նաև սովորել ցանկացող ամենափոքրերի համար: Ամառները ULC-ն անցկացնում UniKid ծրագիրը` հատուկ մշակված երեխաների համար, որի ժամանակ հետաքրքիր երգերի, ինտերակտիվ խաղերի ու պարերի միջոցով փոքրիկները անգլերեն են սովորում: Ծրագիրը միջոցով նպաստում են երեխայի խոսքի, մտքի, հիշողության, հնարամտության և ստեղծագործական երևակայության զարգացմանը:
«Յունիվերս» լեզվի կենտրոնը լեզվի ուսուցման դասընթացներից բացի, անցկացնում է նաև թրեյնինգներ ու վերապատրաստման դասընթացներ:
Կենտրոնն արդեն վերապատրաստել է ԱԻՆ-ի, Ստանդարտների իսնտիտուտի, Կոնյակի գործարանի, Իմեքս գրուպի, Զանգակ հրատարակչության և շատ այլ կազմակերպությունների աշխատակիցներին:
Կենտրոնի տնօրեն Քրիստինե Մկրտչյանը վերջին տարիների լավագույն ձեռքբերումներից է համարում միջազգային INTESOL կազմակերպության և գերմանական «Կլետ» հրատարակչության հետ համագործակցումը:
«Գիտելիքը լավագույն կապիտալն է», - ասում է կենտրոնն ու յուրաքանչյուր դիմորդի դարձնում այդ կապիտալի կրողը: