«Ո՞նց կարող են հանգիստ լինել այդ վիճակում, որ անձամբ իրենց աչքերով տեսնում են այդ ամեն ինչը»․ Գեղամասար համայնքի ղեկավար
«Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել:
Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից՝ նրանց մի մասը այս պահին շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում»,-այսօր տեղեկացրել է Պաշտպանության նախարարությունը։
«Գիշերը նորմալ է անցել, որովհետև այսօրվա համար նորից բանակցություններ պետք է լինեն։ Այժմ այդ բանակցությունների արդյունքին ենք սպասում․ Աստված անի, որ լավ լինի, հակառակ դեպքում՝ հնարավոր է շատ ծանր հետևանքներ ունենա»,- 168.am-ի հետ զրույցում էլ նշեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Հիշեցնենք այս խոշորացված համայքնի կազմում է գտնվում Կութ գյուղը․ մայիսի 13-ին, հակառակորդը առաջխաղացում էր ունեցել նաև Վարդենիսի շրջանի Վերին Շորժա, Ներքին Շորժա և Կութ բնակավայրերում։
Հակոբ Ավետյանը նկատեց, որ արդյունք են ակնկալում ոչ թե տեղում ընթացող, այլ կառավարության մասշտաբով սկսված բանակցություններից։
Անդրադառնալով բնակչության շրջանում տրամադրություններին՝ Գեղամասարի ղեկավարը նշեց․ «Ճիշտ է այնպիսի խուճապ չկա, տարհանում չկա, ժողովուրդը դուրս չեն գալիս, բայց անհանգստացած են․ ոնց կարող են հանգիստ լինել այդ վիճակում, որ անձամբ իրենց աչքերով տեսնում են այդ ամեն ինչը»,-հավելեց Գեղամասարի ղեկավարը։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ