Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի COP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին

Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը
Աշխարհ

Արտասահմանում ԱՄՆ մի շարք դիվանագետների մոտ գլխուղեղի վնասվածքներ են ախտորոշվել. ԱՄՆ-ն կասկածում է ՌԴ-ին և Չինաստանին. The New York Times

Արտասահմանում աշխատող ավելի քան 130 ամերիկացի դիվանագետներ և ռազմական անձնակազմի անդամներ բախվել են ուղեղի վնասվածքի հետ կապված խորհրդավոր խնդիրների, հայտնում է The New York Times-ը ՝ վկայակոչելով նախկին և ներկա պաշտոնյաների խոսքերը:

Նշվում է, որ սկզբում առողջության հետ կապված խնդիրների 60 դեպք է գրանցվել Չինաստանում և Կուբայում: Այժմ վնասվածքի մասին հայտնել են Եվրոպայում և Ասիայում գտնվող դիվանագետները: Աղբյուրների խոսքերի համաձայն, այն առողջական խնդիրները, որոնք գրանցվել են ԱՄՆ-ի տարածքում գտնվելու ժամանակ, ամենայն հավանականությամբ, արտասահմանում տուժած աշխատակիցների հետ կատարվածի հետևանքներն են:

Պարբերականի տվյալներով՝ մարդկանց մոտ ուղեղի վնասվածքների աստիճանը տատանվում է գլխացավերից մինչ ինքնասպանության մտքերի սահմանում:

Շեշտվում է, որ նման դեպքերի մասին տեղեկությունները տարածում են գտել մոտ հինգ տարի առաջ: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձել է մեծացնել երկրի պաշտպանության նախարարության ներգրավվածությունն այս դեպքերի պատճառները հետաքննելու գործում: Այնուամենայնիվ, ըստ New York Times-ի, վարչակազմի պաշտոնատար անձինք դժվարությունների են բախվել դաշնային առողջապահական տվյալների պաշտպանվածության պատճառով, որը սահմանափակում է նրանց հասանելիությունն իրենց համար անհրաժեշտ տեղեկատվությանը:

Ըստ թերթի՝ Ազգային անվտանգության խորհուրդը տվյալներ է հավաքագրում՝ նախկինում չգրանցված վնասվածքների հավանական օրինաչափությունները բացահայտելու համար:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կոչ է արել գերատեսչություններին համակարգողներ նշանակել՝ պաշտոնատար անձանց և զինվորականների գլխուղեղի վնասվածքների պատճառները պարզելու և տուժած աշխատակիցներին մատուցվող բժշկական ծառայությունների որակը բարձրացնելու համար:

Հաղորդվում է, որ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը ստեղծել է հատուկ ստորաբաժանում, որը տեղեկատվություն է հավաքում նոր միջադեպերի վերաբերյալ: Բաժնի փոխտնօրեն Դեյվիդ Քոենին հանձնարարվել է պարզել դեպքի հանգամանքները: Նա ամեն ամիս կհանդիպի տուժած անձնակազմի հետ և կանոնավոր ճեպազրույցներով հանդես կգա Կոնգրեսի անդամների մոտ:

Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների խոսքերը, հաղորդել էր, որ ԱՄՆ իշխանությունները հետաքննում են երկրում երկու միջադեպ, որոնք կարող են նման լինել արտասահմանում ամերիկացի աշխատողների դեմ «ուղղված էներգիայի» տեխնոլոգիայի օգտագործմամբ հարձակումներին: ԱՄՆ-ում այս հարձակումներից մեկը, ենթադրաբար, տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերին` Սպիտակ տան մոտ: 2019-ին տեղի է ունեցել մեկ այլ միջադեպ: Այն ժամանակ Սպիտակ տան աշխատակցուհին ասել էր, որ ինքը նման հարձակման է ենթարկվել, երբ շան հետ զբոսնելիս է եղել Վաշինգտոնի սահմանակից Վիրջինիայի այգիներից մեկում:

Աղբյուրների խոսքով՝ դեռևս շարունակում է անհասկանալի մնալ, թե արդյոք ԱՄՆ-ում տեղի ունեցած այս միջադեպերը կապ ունեն արտերկրում նմանատիպ դեպքերի հետ: Հետաքննությանը ներգրավվածները կարծում են, որ հարձակումների հետևում կարող է կանգնած լինել Ռուսաստանը, բայց այս պահին այդ մասին միանշանակ պնդել չի կարելի տեղեկատվության պակասի պատճառով: Կասկածյալների թվում նշվել է նաև Չինաստանը:

Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, այս դեպքերը նմանություններ ունեն 2016 և 2017 թվականներին Կուբայում, ինչպես նաև 2018-ին Չինաստանում ԱՄՆ դիվանագետների շրջանում գրանցված այսպես կոչված «Հավանայի համախտանիշի» դեպքերին: Դիվանագետները, ենթադրաբար, ենթարկվել են ձայնային ազդեցությունների, ինչը հանգեցրել է երկարաժամկետ առողջական հետևանքների:

Հստակեցվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հստակ եզրակացության չի եկել առ այն, թե կոնկրետ ինչն է առաջացրել համախտանիշը: Ժամանակ առ ժամանակ ԱՄՆ մամուլում մեղադրանքներ էին հնչում Ռուսաստանի հասցեին՝ «ակուստիկ գրոհներ» կազմակերպելու համար: ՌԴ ԱԳՆ-ի խոսքով՝ այդ մեղադրանքները «կատարյալ անհեթեթություն և տարօրինակ ակնարկներ են»: