Գլաձոր համայնքում հերթական անգամ մերժեցին հանքարդյունահանումը. ՀԲՃ
Գլաձոր խոշորացված համայնքի բնակիչները 2021թ-ի մայիսի 11-ին թույլ չտվեցին հանրային քննարկումներ անցկացնել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի արդյունահանման նպատակով «ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին երկրաբանական ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելուն նախնական համաձայնություն տալու կամ չտալու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայկական բնապահպանական ճակատից:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Նրանք փակել էին դպրոցի մուտքը, որտեղ պետք է տեղի ունենար այդ քննարկումը՝ թույլ չտալով նախաձեռնող ընկերության մուտքն այդ տարածք։ Այսպես նրանք արտահայտեցին իրենց դեմ լինելն այս ծրագրին ու մեկ անգամ ևս վերահաստատեցին դեռ 2019թ-ին 2152 ստորագրություններով ամրագրված կոլեկտիվ հանրագրի միջոցով մետաղական հանքարդյունահանման հետ կապված ցանկացած գործունեություն Գլաձոր համայնքի տարածքում չթույլատրելու իրենց որոշումը։
Հիշեցնենք, որ 2019թ-ի ապրիլի 19-ին Գլաձոր համայնքի կազմի մեջ մտնող Գլաձոր, Վերնաշեն և Գետափ գյուղերի բնակիչները համայնքի ղեկավարին և ավագանուն էին ներկայացրել 2152 բնակչի ստորագրությամբ հանրագիր, որտեղ խնդրել և պահանջել էին․
1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Գլաձոր համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:
2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Գլաձորի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար պատրաստ են աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:
Համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել է որոշում, որով հավանություն է տվել Գլաձոր համայնքի բնակիչների՝ 2019 թվականի ապրիլի 19-ին համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:
Տեղեկացնենք նաև, որ 2018-2019թթ նմանատիպ հանրագրեր և որոշումներ կայացվել են նաև Նոյեմբերյան, Ջերմուկ, Եղեգնաձոր, Արենի և Մալիշկա համայնքներում:


















































Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...